«Ես քիչ առաջ զրույց ունեի մեր համախոհների հետ, եւ մի շարք հարցեր կան, որոնց կուզենայի անդրադառնալ, որովհետեւ սրանով մենք կբացահայտենք նաեւ այն կեղծիքը եւ սուտը, որ իշխանությունը տարածում է անընդհատ ու անընդմեջ՝ ցույց տալով մի շարք անընդունելի, թերի եւ երբեմն դավաճանական փաստաթղթերը որպես հաղթանակ»,- Ազգային ժողովրդավարական բեւեռի հանրահավաքին ասաց Բեւեռի խորհրդի անդամ Արա Պապյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
«Սկսենք 907 բանաձեւի չեղարկման դիմումից, որը ստորագրեցին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները` այսպես կոչված Freedom Support Act-ի վերաբերյալ: Ես ուզում եմ հիշեցնել, որ այս փաստաթուղթն ընդունվել է 1992թ հոկտեմբերին այն պատճառով, որ Ադրբեջանը ագրեսիայի էր ենթարկել Հայաստանի Հանրապետությանը եւ շրջափակման մեջ պահել: Նման դիմումը դավաճանություն է, որովհետեւ ինչպես Ալիեւն ասաց իր հարցազրույցում, 30 տարի մեզ զրպարտում էին, ի վերջո արդարությունը հաղթանակեց: Արդյոք այսօր չկա՞ ագրեսիա Հայաստանի դեմ, կամ Հայաստանը շրջափակված չէ:
Կարդացեք նաև
Կա՛, ավելի ծանր է, քան 1992-ին, հետեւաբար ինչ արեցին Բայրամովն ու Միրզոյանը՝ բնականաբար իրենց քաղաքական ղեկավարների հրահրումով, դա մեր շահերի հանդեպ դավաճանություն է: Արդյոք այս դիմումը բավարա՞ր է, որ 907 բանաձեւը չեղարկվի՝ ոչ…որովհետեւ դա օրենք է ընդունված ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից, եւ գործընթաց պիտի անցնի…Այդ հայատյաց, հայրենավաճառ բանաձեւի չեղարկումը չի անցնելու, մենք ամեն ինչ անելու ենք, արդեն այդ ուղղությամբ սկսել ենք աշխատանքներ: 907 բանաձեւի չեղարկումը ոչ թե խաղաղություն է բերելու, այլ պատերազմ: Խաղաղություն ցանկացող ժողովուրդը ժամանակակից զենք գնելու հնարավորություն չի ստեղծում, ժամանակակից ամերիկյան զենք՝ ցույց տալու համար, որ իբր Իրանի եւ Ռուսաստանի դեմ է, բայց ի վերջո Ադրբեջանն այդ զենքը մեր դեմ է օգտագործելու»,-ասաց Արա Պապյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հանրահավաքը՝ տեսանյութով
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ