Լրահոս
Օրվա լրահոսը

«Хотели хайерен, вот вам хайерен», «Ոչխարը դու ես, ես քո չոբանն եմ», «Դու կարո՞ղ ա SPF կրեմ ունենաս»․ քարոզարշավային բոցեր

Սեպտեմբեր 15,2023 23:15

Այսօր քարոզարշավի վերջին օրն է։ Վաղը լռության օրն է, իսկ սեպտեմբերի 17-ին՝ կիրակի օրը, տեղի է ունենալու Երեւանի ավագանու ընտրությունը։

Aravot.am-ը հավաքել է քարոզարշավի զվարճալի մի քանի դրվագները։

Թեկնածուներից ամենաշատն աչքի են ընկել «Ուժը Հայրենյաց» կուսակցության թեկնածու Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյանն ու նրա ամուսինը՝ Տիգրան Արցաքանցյանը։ Ռոտենբերգը, թեեւ ցուցակի 2-րդ համարն է, իսկ Տիգրան Արզաքանցյանը ցուցակում ընդգրկված չէ, սակայն քարոզարշավին ակտիվ մասնակցում էին։

Սոցիալական ցանցերում շրջանառվում են տեսանյութեր, որտեղ Նատալյա Արզաքանցյանը փորձում է հայերերն խոսել, իսկ Տիգրան Արզաքանցյանը փորձում է գրական հայերեն խոսել․ երկուսի մոտ էլ զվարճալի է ստացվում։

«Хотели хайерен, вот вам хайерен»

Նատալյա Արզաքանցյանի թոփ «բոցերից» է։

«Ոչխարը դու ես, ես քո չոբանն եմ»․Տիգրան Արզաքանցյանն է պատասխանել քաղաքացուն, երբ տիկնոջ հետ Բենթլիով շրջում էր մայրաքաղաքի փողոցներում։

Հայկական 2-րդ հեռուստաընկերությանը՝ Հ2-ին տված Տիգրան Արզաքանցյանի հարցազրույցի որոշ դրվագներ էլ դարձել են համացանցի «բոց»։ Հարցազրույցում Արզաքանցյանը Մովսես Խորենացու փոխարեն ասում է՝ Մեսրոպ Խորենացի։

Քարոզարշավային «բոցերով» Արզաքանցյաններից հետ չի մնում ՔՊ-ի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ճիշտ է, այս Տիգրանների միջեւ խոսքի եւ վարքագծի ոճային տարբերություն կա, բայց երկուսն էլ «բոցում» են։

«Դու կարո՞ղ ա SPF կրեմ ունենաս»․ Ավինյանը փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանից արեւապաշտպան քսուք է խնդրում, երբ կիզիչ արեւին քարոզարշավ էր անում։

Համացանցում շրջանառվող մեկ այլ զվարճալի տեսանյութում էլ քաղաքացին Ավինյանին ցույց է տալիս Նոր Նորքի ղեկավար Արմեն Մհերյանի՝ քաղաքացու պնդմամբ՝ անօրինական ավտոտնակը։ Թաղապետն էլ Ավինյանի հարցին ի պատասխան ասում է՝ Ջրվեժում ինձ պատկանող ինչ գտնեք, քանդեք։

Փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանի հարցազրույցի ժամանակ Տիգրան Ավինյանը «պոզեր է» դնում փոխքաղաքապետին։ Ավինյանը կարող է ասել քարոզչական հնարք էր, քվեաթերթիկում ՔՊ-ի համարն է ցույց տվել։ Ավինյանը երկու մատ է ցույց տալիս, Ավինյանին էլ միջնամատ են ցույց տալիս։ Արաբկիրում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ մի կին պատշգամբից միջնամատ է ցույց տալիս, Ավինյանն էլ դա նկատելով՝ ծափահարում է եւ ծիծաղում։

Այս իշխանությունների օրոք քաղաքական ուժերին միջնամատ ցույց տալու «մշակույթը» կարծես թե ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի մայրն է ներմուծել։

Ընդհանրապես, Ավինյանը քարոզարշավը շատ ուրախ է անցկացրել․ մեկ անզուսպ ծիծաղում էր, մեկ «կորած» Սոնային փնտրում, «Բոլորդ էլ իմ սոնաներն եք», գրկախառնվում ու իր հետ սելֆիների անողներին ասում, երբեմն փողոցային բառապաշարով շփվում ընտրողների հետ՝

«Էս ձեր մոտ զապադլո ա, հա՞»՝ քանդել է տալիս «գարաժը»։

«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը թեեւ հումորային ժանրի դերասան է, սակայն քարոզարշավային զվարճալի «բոցերը» շատ չեն։ Սոցցանցային նրա դիտարժան դրվագը շան հոտոտելն է։

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանից էլ հիշվող դրվագը Երրորդմասցի Գոգոյի հետ գրկախառնությունն էր։

«Ջիգյա՜ր, 100 մարդ կբերեմ քեզ, որ կընտրի, եթե փողոցային առեւտրի հարցը լուծես»․ «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուին քաղաքացիները «գործարք» են առաջարկում։

«Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանն էլ է հայտնվել զվարճալիների ցանկում․ «Բիձուգյոլում» կուսակցության նիստ են անում՝ վարտքիներով, մարմիններն՝ արեւին տված, ոտքերը՝ գյոլում մեկնած։

Բոցերը հավաքեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930