«Առավոտին» են դիմել Հայաստանում գործող 18 հասարակական կազմակերպությունների, շարժումների, քաղնախաձեռնությունների ղեկավարները: Նրանք տեղեկացնում են, որ Երեւանի քաղաքապետարանը նախատեսում է ներդնել ավտոբուսներում անկանխիկ ուղեվարձ եւ թանկացնել այն:
Ստորեւ ներկայացնում ենք նրանց նամակից, որին Երեւանի քաղաքապետարանը չի պատասխանել:
«Այս անիմաստ, շատ թանկ, հակաժողովրդական նախագիծն իրականացվում է համաշխարհային անդրկուլիսի թելադրանքով՝ ռասիստական աղանդի, որը գրավել է ստվերային իշխանությունը Արեւմուտքում եւ մի շարք երկրներում։ Համաշխարհային անդրկուլիսը ձգտում է իրական կանխիկ թղթային փողը վերացնել, փոխարինելով էլեկտրոնային փողով, որը ցանկացած պահին հեշտությամբ կարողանալու է անջատել, սառեցնելով այլախոհի հաշիվը բանկում իր դեմ ցանկացած ընդվզման փորձի, ցանկացած քննադատության համար։
Նման նախագծերով, որոնք ոչնչացնում են քաղաքացիների կանխիկ վճարելու իրավունքը, փոխարինելով այն անկանխիկ վճարումներով, համաշխարհային անդրկուլիսը «ազգային» կառավարությունների ձեռքերով նաեւ վարժեցնում է Երկիր մոլորակի բոլոր բնակիչներին ապագայում սովորական կանխիկ փողի ի սպառ վերացմանը եւ այն անկանխիկ վճարումներով փոխարինելուն։ Այս եւ նման նախագծերը չարիք են եւ սպառնալիք մեր պետության համար եւ մարդու իրավունքների համար: Բացի այդ, մենք դեմ ենք ավտոբուսների տեսախցիկներին, մանավանդ, կասկածում ենք, որ ապագայում ծրագրի նախաձեռնողները ծրագրում են սովորական տեսախցիկները փոխարինել համակարգիչների հետ կապված, այսպես կոչված՝ «խելացի» տեսախցիկներով, որոնք կարող են նույնականացնել մարդկանց, ինչպես նաեւ իրականացնել լիակատար տոտալ վերահսկողություն, հետեւելով ամեն մեկին օնլայն: Սա լիովին համահունչ է, այսպես կոչված, «խելացի քաղաքների» տոտալիտար հայեցակարգին, որտեղ թղթային փողերը ամբողջությամբ վերացվում են, եւ մարդիկ մշտապես վերահսկվելու են «խելացի» տեսախցիկների օգնությամբ, իսկ բոլոր բնակիչների վարքագիծը վերլուծվելու է արհեստական բանականության միջոցով՝ հավաքված տվյալների հիման վրա «խելացի» տեսախցիկներով:
Կարդացեք նաև
Եթե այս «խելացի» տեսախցիկներն ունենալու են ռադիոհաղորդիչ, ապա դա նշանակում է, որ սա նաեւ վնաս է հասցնելու ուղեւորների առողջությանը՝ նրանց ճառագայթելով: Պահանջում ենք պատասխան, թե ինչ տեսախցիկներ կան ավտոբուսներում եւ կա՞ արդյոք երաշխիք, որ տեսախցիկները երբեք եւ ոչ մի դեպքում «խելացի» չեն լինի։ Մենք խստորեն դատապարտում ենք այս ամենը։
Տվյալ հակաժողովրդական չարեփոխումը պլանավորվում է կատարել թանկացնելով ուղեվարձը ապագայում: Տվյալ նախագիծը, ինչպես եւ բոլոր էլեկտրոնային չարեփոխումները մեծ վնաս են հասցնում Հայաստանին՝ մեծացնելով պետական պարտքը: Իրականում այս ամենը նշանակում է նաեւ պետական գործառույթների փոխանցում վերոհիշյալ մասնավոր ֆիրմային, ինչը նշանակում է ժողովրդի կապիտալիստական շահագործում եւ պետության կազմաքանդում։
Մենք նամակում տվել էինք նաեւ հետեւյալ հարցը` ճի՞շտ է, որ ապագայում տրանսպորտի այս բոլոր ծախսատար հակաժողովրդական ռեֆորմները ֆինանսավորելու համար նախատեսվում է թանկացնել քաղաքային տրանսպորտում երթեւեկության գինը, եւ դա նաեւ ուժեղացնելու է ժողովրդի շահագործումն այն կապիտալիստների կողմից, որոնց պետությունը պլանավորում է փոխանցել այդ համակարգը:
Դրա մասին վկայում են նախորդ քաղաքապետի 2019թ. հայտարարությունները:
Մենք պահանջում ենք երաշխիքներ, որ քաղաքացիները ընդմիշտ ունենան իրավունք վճարել ուղեվարձը սովորական կանխիկ փողով եւ որ ուղեվարձի գինը չի մեծանալու: Նկատենք, որ մարդկանց մասին անձնական տվյալների հավաքագրման նախագիծը չափազանց վտանգավոր է, քանի որ այն հղի է տվյալների արտահոսքով։
Չի բացառվում անկանխիկ վճարման սարքերի անսարքություններ, ինչի պատճառով ուղեւորին տուգանելու են, լինելու են բազմաթիվ կոնֆլիկտներ, սոցիալական լարվածություն:
ՀՀ իշխանությունները Ադրբեջանի ագրեսիայի դեմ արդյունավետ պայքարելու փոխարեն՝ քաղաքականապես վնասակար նման հակաժողովրդական նախագծեր են ներդնում համաշխարհային անդրկուլիսի թելադրանքով:
Ընդ որում, այս բոլոր հակաժողովրդական ռեֆորմները-չարեփոխումները նախատեսվում է իրականացնել քաղաքապետարանի կողմից ժողովրդի հաշվին՝ հետագայում թանկացնելով ուղեվարձը։
Միեւնույն ժամանակ, տրանսպորտի շահագործումը բարելավելու շատ ավելի լավ եւ էժան միջոց կա: Դա քաղաքային տրանսպորտը լիովին անվճար դարձնելն է, որը բացի ծախսերի խնայողությունից, նաեւ ունի լրացուցիչ դրական առավելություններ: Մեր նշած տարբերակում՝ լիովին անվճար քաղաքային տրանսպորտի դեպքում քաղաքացիների վերոհիշյալ շահագործումը բացակայում է, ինչը կհանգեցնի զգալի խնայողությանը, քանի որ այլեւս պետք չեն լինելու հսկիչները եւ թանկարժեք սարքերը էլեկտրոնային վճարումների համար: Մենք նաեւ գտնում ենք, որ անվճար տրանսպորտի աշխատանքը պետք է ֆինանսավորվի լրացուցիչ հարկի միջոցով մեծահարուստների հաշվին: Այսպիսով, մեր ժողովուրդը բազմաթիվ առումներով միայն կշահի անվճար տրանսպորտից:
Լյուքսեմբուրգում, Էստոնիայի մեծ մասում, մասնավորապես՝ Տալլինում, մի շարք պետություններում պատրաստվում են անվճար դարձնել քաղաքային տրանսպորտը:
Կոչ ենք անում պատասխանել մեր բոլոր հարցերին»:
1.« Ընդդեմ բիոմետրիկ փաստաթղթերի միավորման» ղեկավար՝ Ա. Հ. Ռուբեն,
2.«Հայ Արիական Միաբանության» առաջնորդ՝ Ա. Ավետիսյան,
3.«Հավերժ Հզոր Հայաստան» դաշինք (14 կազմակերպություն), ղեկավար Սարգիս Մանուկյան,
4.«Իրավագիտակից հայորդիներ» նախաձեռնություն, ղեկավար՝ Կարինե Այվազյան,
5.«Մխիթարիչ» ՀԿ
7.«Առողջ միջավայր», ՀԿ նախագահ` Աշոտ Օհանյան,
8.«Հայկանդուխտ» Ավանդապաշտ-ժողովրդավարական կուսակցություն, նախագահ` Արմենուհի Ղազարյան,
9.Հայ Ազգայնականների Համախմբման խորհրդի անդամ՝ Աշոտ Բադալյան,
10.«Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման խորհրդի անդամ՝ Շահեն Ծատուրյան,
11.«Հանուն Հայրենիքի», հայրենասիրական ՀԿ նախագահ` Ներսես Ներսիսյան,
12.Համահայկական ծնողական կոմիտեի հիմնադիր անդամ` Լիա Ավետիսյան,
13.«Երեւանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնություն, նախագահ` Սոնա Աղեկյան,
14.«Իրավունքի եւ արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայան,
15.«Հայի ուժ», ղեկավար՝ Վ.Ղուկասյան,
16.«ԳԼՈՍՍԱ» Իրավապաշտպան եւ «ՊԱՏՐԻՈՏ ԴԱՇԻՆՔ» Ռազմահայրենասիրական ՀԿ-նրի նախագահ, գեներալ Ա.Համբարձումյան:
17.«Հանուն Ազատության» շարժում, ղեկավար՝ Դմիտրի Հարությունյան:
18.«Գօյ» ՀԿ, Սեդրակ Հովհաննիսյան
«Առավոտ» օրաթերթ
27.04.2023