Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ նկատմամբ կարգապահական վարույթն այսօր ԲԴԽ որոշմամբ կարճվել է». Կարապետ Բադալյան

Հուլիս 13,2020 18:40

«Իմ նկատմամբ կարգապահական վարույթն այսօր Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշմամբ կարճվել է»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանը:

Հիշեցնենք՝ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն էր ներկայացրել:

Նրա հանդեպ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է դարձել փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ ավելի վաղ հանձնաժողովին ներկայացրած հաղորդումը՝ դատավորի թեկնածուի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին:

ԲԴԽ-ի որոշման մասին դատավորի թեկնածուն պարզաբանեց. «Ես ներկայացրել էի բացարկի միջնորդություն դատավոր Մխիթար Պապոյանին և խնդրել նաև իմ նկատմամբ կարգապահական վարույթը կարճել: Իմ՝ բացարկի միջնորդությունը Բարձրագույն դատական խորհուրդը մերժել է, բայց կարճման միջնորդությունը  բավարարել է, և իմ նկատմամբ կարգապահական վարույթը կարճվել է»:

Հարցին՝ ակնկալու՞մ էինք ԲԴԽ-ից նման որոշում, Կարապետ Բադալյանը պատասխանեց. «Որքանով իմ գիտելիքներն ու փորձը հերիքում է, ես միջնորդության մեջ գրել էի բացարկի  հիմնավորումները, բայց պիտի սպասեմ, տեսնեմ, թե ԲԴԽ-ն ինչ հիմնավորումներ է արել ու նման որոշում կայացրել: Ես միջնորդության մեջ բացարկ էի հայտնել դատավոր Մխիթար Պապոյանին. նա կարգապահական հանձնաժողովի նախագահն է ու խնդրել էի կարգապահական վարույթը կարճել: Երկու խնդրանք ունեի: Պապոյանի բացարկը մերժվել է, բայց իմ նկատմամբ կարգապահական վարույթի կարճման միջնորդությունը բավարարվել է: Հիմնավորումներին դեռ ծանոթ չեմ, երբ որոշումը ստանամ, կծանոթանամ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031