Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ-մեկ բերում են 3-4 հարկանի ապօրինի կառուցված շենքեր, դուք իմ տեղը լինեք, ի՞նչ կանեք, չե՞ք ասի հավաքվի ու գնա գրողի ծոցը». Մեսչյան

Հունվար 24,2019 16:53

Այսօր հրավիրած ասուլիսում Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, ապօրինի կամ ինքնակամ շինությունների մասին խոսելով, ասաց. «Եթե մարդը ծանր սոցիալական իրավիճակում կարողանում է 20-25 քմ-անոց ինչ-որ մի բան կառուցի, որ իր ընտանիքն ապրի, բնականաբար, ես ոչ մի պրոբլեմ չունեմ, աջակցում եմ: Բայց գիտեք ինչ, մեկ-մեկ բերում են 3-4 հարկանի ապօրինի կառուցված շենքեր, օրինակ, դուք իմ տեղը լինեք, ի՞նչ կանեք, չե՞ք ասի, որ հավաքվի ու գնա գրողի ծոցը, բավարար չի՞: Մենք գիտե՞ք ինչ ենք սովորել, հիմա որ նայում ենք ապօրինի կառուցված շենքերը՝ հողազավթումով, բանով, մենք միանգամից կարող ենք ասել՝ էս սեփականատերը որտեղ է աշխատել, միանգամից ասում եմ՝ այ սա հարկայինի տղերքից են…ամեն ինչ պարզ է: Շատ լկտի բաներ են անում, սարսափելի»:

Մեսչյանն ասաց, որ 20-ից ավելի ապօրինի շինություններ քանդել են տվել ու հորդորեց՝ «Մի՛ արեք ապօրինի, դիմեք, նորմալ գնացեք կառուցեք, ինչի՞ համար եք ապօրինի անում, կրակը գցում ձեզ, մեզ էլ ստիպում, որ հետագայում զբաղվենք նրանով, պետք չի: Հողազավթում մի՛ արեք»:

Անդրադառնալով ավտոտնակների խնդրին՝ Մեսչյանն ասաց, որ բոլոր նրանք, ովքեր այս ընթացքում դիմում են՝ սեփականաշնորհելու որեւէ ավտոտնակ, տալիս են բացասական պատասխան, միայն վարձակալության շարունակության թույլտվություն են տալիս, որ կարողանան դրանք ապամոնտաժել. «Թող ինձնից չնեղանան ավտոտնակների համար դիմողները, առանձնապես ավտոտնակների վրա երկրորդ, երրորդ հարկ կառուցողները: Արդեն երրորդ հարկ են կառուցում ավտոտնակների վրա, էլի, գժվել են»:

Կրպակների հետ կապված էլ Մեսչյանն ասաց, որ վարձակալության պայմանագիր են երկարացնում, բայց սեփականաշնորհելուն կատեգորիկ ասում են ոչ, որովհետեւ դրանց մեծ մասը մայթերի կամ կանաչ տարածքների մեջ են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031