Լրահոս
Օրվա լրահոսը

«Արսեն Թորոսյանը երեկ մեր տանն է եղել». Իոսիֆ Աղաջանովի քույր

Հունվար 14,2019 17:31

Տեղեկությունները, թե Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն Աղաջանովների ընտանիքին հորդորել է դադարեցնել բժիշկների ստորագրահավաքը, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին այսօր Մհեր Ենոքյանի հնարավոր ներման դեմ ուղղված բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց 1996թ. սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան: «Նա երեկ մեր տանն է եղել: Ուղղակի եկել էր իր դասախոսին (նկատի ունի սպանվածի հորը՝ Միխայիլ Աղաջանովին) տեսնելու եւ դժվար պահին սատարելու, ասելու համար, որ ինքը մեր կողքին է»,-հայտնեց Ելենա Աղաջանովան:

Նա տեղեկացրեց, որ գիտական համայնքի ներկայացուցիչներն արդեն հազարից ավելի ստորագրություն են հավաքել՝ պահանջով, որպեսզի ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին պետության կողմից ներում չշնորհվի: Մոտ երեք հազար ստորագրություն էլ էլեկտրոնային տարբերակով է ուղարկված:

«Բողոքի ցույցի եւ քաղաքականության մասին ոչ մի խոսակցություն չի եղել: Շնորհակալ եմ, որ նա այցելեց, այլ բան չի եղել իր կողմից»,-դառնալով Թորոսյանի հետ հանդիպմանը՝ հավելեց Ելենա Աղաջանովան:

Ուղիղ։ Ելենա Աղաջանովա

Gepostet von Aravot am Montag, 14. Januar 2019

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Երևի ինչքան գլխավոր բժիշկ կա իրենց բուժանձնակազմերով մասնակցել են ստորագրավահավաքին, իրենց
    ուսուցչին սատարելու համար: Մինչդեռ այդ մեղադրյալ Մհեր Ենոքյանի ճակատագիրը շատ բարի մարդկանց սիրտն է շարժել: Փորձեք մի փոքր գթասիրտ ու ներող եղեք:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031