Լրահոս
Ինչը չենք արել 33 տարում
Օրվա լրահոսը

Ընդհարում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ

Հունիս 08,2018 16:41

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն, Նորք-Մարաշ նստավայրի մոտ ցույց եւ նստացույց է:

2015 թվականի նոյեմբերին Նորք-Մարաշում ձերբակալված զինված խմբի գործով ամբաստանյալների հարազատները պահանջում են, որ դատարանը արտահերթ նիստ հրավիրի եւ անհապաղ ազատ արձակի բոլոր ամբաստանյալներին: Այլապես, սպառնում են դատավորին հրաժարական պարտադրել:

Դատարանի շենքի մոտ ոստիկանական ուժեր են կուտակվել, ավելացել է նաեւ ցուցարարների թիվը: Քիչ առաջ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ քաշքշուկ սկսվեց: Ցուցարարները պահանջում են, որպեսզի ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կամ նրա գրասենյակի աշխատակիցները այցելեն իրենց:
Ցուցարարները փակել են Տիգրան Մեծ պողոտան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Երեկոյան հայտնի դարձավ, որ ցուցարարները դադարեցրել են բողոքի ցույցը: Նրանցից մի քանիսը հանդիպում են ունեցել Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպել փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930