Aravot.am-ը մշակույթի նորանշանակ փոխնախարար Նազենի Ղարիբյանից հետաքրքրվեց` հատկապես ի՞նչն է իրեն զարմացրել, երբ ոտք է դրել մշակույթի նախարարություն:
«Ինձ ամենաշատը շփոթեցրել է այն, որ ժամանակակից արվեստների բաժնում չկար ոչ մի արվեստաբան, ոչ մի թատերագետ, ոչ մի երաժշտագետ, վերլուծաբան, տեսաբան…Մինչդեռ այդ մարդիկ են ավելի շատ պետք … Իհարկե մյուսներն էլ են աշխատում, բայց խնդիրներ կան, օրինակ այն, ինչը վերաբերվում է մշակութային նախագծմանը, քաղաքականությանը, մշակմանը, այդ ոլորտում հաստատ արվեստաբաններ են պետք»,-ասաց փոխնախարարը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Զրույցի այլ մանրամասներ կարդացեք հունիսի 9-ի տպագիր «Առավոտում»:
Լուսանկարը` հեղինակի