Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես ձեզ վստահեցնում եմ, ձեր ասած անձի հետ կապված որեւէ գումարի շարժ չի եղել». Ջավադյանը՝ Ալեքսանդր Սարգսյանի մասին

Մայիս 29,2018 14:38

«Որոշակի ավանդների մի զանգվածի պայմանագրերը խզվել էր, բայց արդեն կարելի է ասել վստահորեն, որ վերականգնվեց ամբողջությամբ այդ ամբողջ ծավալը, որը խզվել էր»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ մասնավորապես, Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի անվան հետ կապված էին նման լուրեր շրջանառվում, որ գումարները հանել է բանկերից՝ Ջավադյանը պատասխանեց. «Չէ, ես Ալեքսանդր Սարգսյանի հետ կապված նման ինֆորմացիա չունեմ: Գոնե մենք հետեւում ենք ամբողջությամբ այդպիսի մեծ ծավալի շարժին ու ոչ միայն մենք: Ես ձեզ վստահեցնում եմ, եթե Հայաստանից այդպիսի մեծածավալ փոխանցում լինի արտերկիր, այդ մեխանիզմը հստակ աշխատող մեխանիզմ է՝ փողերի լվացման շուրջ: Եթե այդպիսի մեծ ծավալի շարժ լինի Հայաստանից դուրս, նախ մենք կտեսնենք, հետո պարզ է, որ այդ ինֆորմացիան կգնա համապատասխան մարմիններին, եւ այն երկրների մարմիններն էլ կիմանան, որտեղ այդ գումարը կգնա: Ես ձեզ վստահեցնում եմ, ձեր ասած անձի հետ կապված որեւէ գումարի շարժ չի եղել»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ԱԱԾ-ի հրապարակած 350 հոգանոց ցանկում ԿԲ աշխատակիցներ, ներկայացուցիչներ կա՞ն՝ Արթուր Ջավադյանը պատասխանեց. «Չէ, իհարկե, մենք ի՞նչ կապ ունենք: Մենք ԱԱԾ-ի հետ համագործակցում ենք ու բավականին արդյունավետ»:

Խոսելով նոր վարչապետի մասին՝ Ջավադյանն ասաց, որ եթե իրենց նպատակները նույնն են՝ ունենալ այնպիսի երկիր, որտեղ բոլորը կերազեն, որ իրենց երեխաներն աշխատեն, ապրեն, սովորեն՝ ուրեմն միասին աշխատելու հետ կապված ոչ մի խնդիր չեն ունենա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031