Լրահոս
Օրվա լրահոսը

Չհիմնավորված սպասումները կարճ ժամանակում վերածվում են հիասթափության և դժգոհությունների. «168 ժամ»

Մայիս 17,2018 12:28

Շատերը սպասում են, որ շատ արագ իրենց սոցիալական վիճակը բարելավվելու է, թոշակները բարձրանալու են, աշխատավարձերն աճելու են, ապրանքների ու կոմունալ ծառայությունների գները նվազելու են, հազարավոր նոր աշխատատեղեր են ստեղծվելու, հարկերը նվազելու են, վարկերի տոկոսները վերանայվելու են, և այլն։

Նման բաներն արագ չեն լինում, իսկ որոշ բաներ ընդհանրապես հնարավոր չէ անել (օրինակ՝ վարկերի տոկոսավճարները զրոյացնել)։ Սակայն չհիմնավորված սպասումները կարճ ժամանակում վերածվում են հիասթափության և դժգոհությունների։

Անկեղծ ասած, ես կարծում էի, որ այդ չափազանցված սպասումների դրսևորումները կտեսնենք մեկ-երկու ամսից, հասարակությունը ժամանակ կտա նոր կառավարությանը։ Սակայն պարզվում է՝ սխալվում էի, մարդիկ մտադիր չեն սպասել և պահանջում են, որ իրենց խնդիրները հենց այսօր լուծվեն։

Վերջին 2 օրերի ընթացքում տարբեր տեղերում և տարբեր խավերի կողմից բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ու դեռ շարունակվում են։ Բավական է ընդամենն աչքի անցկացնել վերջին 2 օրերի լրահոսը. Հանքարդյունաբերական ընկերությունների (Զանգեզուր, Ագարակ), Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները գործադուլ են անում՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը, Արարատի ոսկու կորզման գործարանի աշխատակիցները գործադուլի միջոցով ղեկավարությունից պահանջում են չոտնահարել իրենց իրավունքները, Սուրենավանի բնակիչները փակել են Երևան-Մեղրի ճանապարհը՝ պահանջելով փոխհատուցում կարկուտի վնասների համար, կաթ մթերողները բողոքում են կաթի մթերման գնից և ճանապարհ են փակել, Սևանի բնակչները փակել են մայրուղին՝ բողոքելով թերակղզու տարածքն ապօրինաբար եկեղեցուն տրամադրելու համար, Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա են անում զինկոմիսարիատների աշխատակիցները (ընդդեմ կրճատումների), տաքսիստները (պահանջում են լիցենզավորման փոփոխություն) և մեքենա ներմուծողները (պահանջում են ներմուծման կարգի փոփոխություն), Մալաթիայի շուկայում գործարարները պահանջում են վարձի նվազեցում, «Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Բաղրամյան 26-ի դիմաց՝ պահանջելով աշխատավարձերի գծով պարտքերի մարում և ընկերության վերագործարկում։

Ինչպես նկատեցիք, սրանք բոլորը սոցիալական բնույթի բողոքներ են։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031