Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյան. «Կամ  Տարոն Մարգարյանը լքել  է Երևանի քաղաքապետարանի շենքը կամ նա շենք մուտք չի գործել»

Մայիս 16,2018 15:35

Քիչ առաջ Երևանի քաղաքապետարան եկավ Երևանի ավագանու «ԵԼՔ»  խմբակցության նախկին անդամ, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Մինչ այդ նա մի կողմ կանչեց «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր Արման Ղարիբյանին և ինչ-որ բան խոսեց նրա հետ:

Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները հայտարարեցին՝ փակ քննարկումներ մի արեք, դեմ ենք:

Այնուհետև Ալեն Սիմոնյանը մուտք գործեց Տարոն Մարգարյանի սենյակ: Դուրս եկավ և հայտարարեց. «Կամ Տարոն Մարգարյանը լքել է Երևանի քաղաքապետարանի շենքը կամ նա շենք մուտք չի գործել»:

Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ դեռ կմնա քաղաքապետարանի շենքում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031