«Զգուշացնում եմ՝ հիասթափություն է լինելու…կասեն՝ «սա՞ էր էր Նիկոլի արածը»…ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է, որ Նիկոլին քայքայվածի կարգավիճակ տա»,-«Անդրադարձ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ վաղը վարչապետ ընտրվելու հավանական փաստին, ասաց ՀՀ ժողովրդական արտիստ, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը:
Նա նշեց. «Վախենում եմ Նիկոլի համար, այնքա՜ն գործ ունի նա անելու: Տեսեք, թե ինչպիսի վիճակում հայտնված երկրի ղեկն է նա ընդունում: Գիտե՞ք՝ քանի տարի է պահանջվում, որ, օրինակ, մեր աշխատավարձերը բարձրանան»:
Ինչ վերաբերում է «Իմ քայլը» շարժմանը եւ նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կերպարին, Ծատուրյանը նկատեց. «Փառք աստծո՝ եկավ մի մարդ, որը հույս ներշնչեց: Ինձ շատ հուզեց տեսարանը, երբ քաղաքացիները լվանում-մաքրում էին Հանրապետության հրապարակը: Այդպես ժողովուրդը դառնում է քաղաքացի»:
Խոսելով Մշակույթի արդեն նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրաժարականին՝ Ծատուրյանը չասաց, թե ում է հիմա տեսնում այդ պաշտոնում, բայց Ամիրյանի գործունեությունը քննադատելու պատճառ չնշեց. «Ես գոհ էի նրանից: Բավական է հիշել «Մշակութային կանգառ» ծրագիրը»:
Նիկոլայ Ծատուրյանը կարծիք հայտնեց նաեւ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի մասին, որը վերջերս համոզմունք էր հայտնել, թե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման https://www.aravot.am/2018/04/09/948075/ շարունակականությունը բնական երեւույթ է:
Ծատուրյանին դուր չի եկել, որ սոցցանցում կին-օգտատերերից մեկն Ամիրխանյանի հասցեին ասել է՝ «ձայնդ կտրի՝ անշնորհք»:
Ծատուրյանն այդ կնոջը դիմեց. «Այ ընկերուհի ջան, դու ո՞վ ես, որ նման բառեր օգտագործես: Երբ չափն անցնում են, տհաճ է արդեն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ծատուրյանն այդ կնոջը դիմեց. «Այ ընկերուհի ջան, դու ո՞վ ես:
Նա քաղաքացի է
Ինչ էր ասում Ռոբերտ Ամիրխանյանի մարտի մեկին ???