Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Դիմել է դատարան՝ Գառնիկ Իսագուլյանի, լրատվամիջոցների դեմ

Մայիս 07,2018 12:00

Ասյա Խաչատրյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արայիկ Զալյանը դիմել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, պահանջելով զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքել, պատվին, արժանապատվությանը պատճառված վնասը հատուցել:

Պատասխանողը Գառնիկ Իսագուլյանն է, իսկ երրորդ անձ են ճանաչվել «Առավոտ» օրաթերթը, araratnews.am, օperativ.am, «168.am», henaran.am-կայքերն ու լրատվական գործակալությունը, «Հենարան» մամուլի ակումբը: Հայցվորը հայտնել է մարտի 28-ին ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդարանական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի՝ «Հայելի» ակումբում լրատվամիջոցների հանդիպման ընթացքում ասված նրա միտքը. «Ասյա Խաչատրյանը մեզ համար նորություն չէ: Ես կարծում եմ՝ անձամբ այդ հարցում ես թերացել եմ, որովհետեւ ժամանակին ասվել է, ցավոք, մենք չկարողացանք ապացուցել, չճշտված տեղեկություն է, որ Թբիլիսի հաճախ իր այցերի ժամանակ մեր, այսպես կոչված, ազատատենչ աղջիկը իր ընկերուհիների հետ մի քանի անգամ եղել է Բաքվում: Վրաստանով ավելի հեշտ է անցնել Ադրբեջան, առանց անձնագրի մեջ հստակ նշումների…»:

Գ. Իսագուլյանն ակնարկել էր նաեւ, որ առկա է եղել ԱՀ նախագահի հանձնարարականը, ուսումնասիրել, հետեւել, թե ինչ նպատակներով է աղջիկը մի քանի անգամ Վրաստանից այցելել Ադրբեջան, արդյո՞ք նա գտնվում է հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում:

Հայցվորը Իսագուլյանից ապացույց է պահանջում այն մասին, որ ինքը մի քանի անգամ եղել է Բաքվում:

Պահանջելով հերքում, հայցվոր կողմը իրեն զրպարտելու համար կես միլիոն դրամ է պահանջում:

Ռ. Մ.

«Առավոտ»

05.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Շատ էլ ճիշտ են անում: Աշխարհաքաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերի մերօրեայ երեւելի «մասնագէտին» սթափուելը չէր խանգարի 🙂

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031