«Իմ քայլը» շարժման ցուցարարները փակել են Արշակունյաց փողոցից Գարեգին Նժդեհ տանող փողոցը: Երթեւեկությունն այս հատվածում կաթվածահար է եղել, վարորդների ու ցուցարարների միջեւ ընդհարումներ են ժամանակ առ ժամանակ լինում, ճանապարհը փակելու համար: Ցուցարարները վարորդներին բացատրում են՝ այսօր մինչեւ ժամը 4-ը փակ կլինեն մի շարք փողոցներ ի նշան բողոքի, բայց ժամը 4-ից հետո կբացվեն:
Որոշ փողոցներում ցուցարարները պարում են հենց փողոցի մեջտեղում: Արշակունյաց պողոտայով քիչ առաջ քայլում էր նաեւ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, չնայած ցուցարարները մինչ այդ փորձեցին ճանապարհ բացել նրա մեքենայի համար,սակայն նա նախընտրեց ոտքով քայլել, մի քանի ցուցարարներ հեռախոսով նրան ցույց էին տալիս փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի հետ ունեցած նրա միջադեպը, թե ինչպես էր Սասուն Միքայելյանը շշով հարվածել նրան, մի ցուցարար էլ ասաց, որ այդ շիշը պետք է թանգարան ուղարկել:
Ցուցարարները ծափահարությամբ ճանապարհեցին Սասուն Միքայելյանին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ