Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենավտանգավորը ռսի հաց ուտող ու ռսի կնոջ հետ ամուսնացող հայերն են». Հախվերդյան (Տեսանյութ)

Ապրիլ 28,2018 12:31

«Ռուսն իր խաղն է խաղում. Ռուսաստանի «ցարը» բերեց Կարեն Կարապետյանին, որ Սերժ Սարգսյան կերպարը դուրս գա, հետո՝ «սղացնի» Կարեն Կարապետյանին: Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում բիզնեսներ ու տներ ունի: Ռոբերտ Քոչարյանն էլ ընդերքը թալանեց»,-«Բլից ինֆո» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց երգիչ Ռուբեն Հախվերդյանը:

«Հիմա եթե Կարեն Կարապետյանը գա (նկատի ունի՝ գա իշխանության՝ ընտրվելով վարչապետ), էլի ղարաբաղյան կլանի առաջ ենք կանգնելու: Նա երկու անգամ թանկ գազ է վաճառել մեր վրա»,-հավելեց Հախվերդյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ ՀՀ ներկայիս առանցքային պաշտոնյաներին Պուտինն է «բերել». «Բայց Պուտինն ո՞վ է…նրանց մտավորականության մեծ մասը դեմ է Պուտինին: Եթե ռուսների հետ եք, ուրեմն քաշված ենք:  Զզվանքով եմ լսում շուռ տված հայերին, որոնք Ուկրաինայի դեմ են խոսում Սոլովյովի հետ հարցազրույցներում: Ամենավտանգավոր հայերը Ռուսաստանում ապրողներն են՝ ռսի հաց ուտողները, ռսի կնոջ հետ ամուսնացողները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30