Aravot.am-ի տեղեկություններով, այսօր ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորների եւ ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների միջեւ տհաճ խոսակցություն է եղել:
Ռուսաստանի Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին հիմար է անվանել: Ռիժկովին հակադարձել է «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը:
Երբ ռուս պատգամավորները Հայաստանում տեղի ունեցող համաժողովրդական շարժումը համարել են «Մայդան»` նշելով, որ Փաշինյանն ուզում է ուկրաինական դեպքերի պես Հայաստանում էլ «Մայդան» սարքի, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հակադարձել է եւ ասել՝ սա աշխարհաքաղաքական հարց չէ, սա հայկական համաժողովրդական շարժում է: «Ի՞նչ գիտես»,- այսպես է արձագանքել ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը՝ բոլորի ներկայությամբ:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները դուրս են եկել քննարկման սենյակից, եւ ՌԴ պատգամավորների հետ քննարկումը վերածվել է «հակամարտության»:
Այս առնչությամբ Aravot.am-ը տիկին Զոհրաբյանից պարզաբանում խնդրեց: Զոհրաբյանն ասաց, որ չի ցանկանում քննարկումից մանրամասներ ասել, սակայն նշեց. «Մենք մեր ասելիքն ասել ենք, եւ դուրս եկել: Քանի որ հանդիպումը Պետդումայի գործընկերների հետ է եղել, եւ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, զրույցը եղել է միգուցե լարված շեշտադրումներով, նպատակահարմար չեմ գտնում քննարկումներից մանրամասներ ասել: Ես եւ պարոն Մելքումյանը ներկայացրել ենք մեր տեսակետը: Ես ասել եմ՝ այս շարժումը աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի, այն ուղղված չէ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ԱՄՆ-ի, եւ ո՛չ էլ ԵՄ-ի դեմ: Այն ուղղված է երկրում առաջացած արատավոր բարքերի, այս ճահճի, անարդարությունների, կոռուպցիայի դեմ: Եվ ժողովրդի արդարացի իրավունքը պետք է հարգել»:
Այլ հարցերի տիկին Զոհրաբյանը հրաժարվեց պատասխանել:
Մեզ հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ՌԴ պատգամավորների հետ այդ հանդիպման մասին ասաց. «Ռիժկովը վիրավորական արտահայտություններ է արել, իսկ ես կոշտ պատասխանել եմ, ինչ պետք է՝ ասել եմ: Ես վիճել եմ Ռիժկովի հետ: Արտաշես Գեղամյանին նկատողություն արեցի, թե ինչո՞ւ չես արձագանքում: Հետո Բաբուխանյանը սկսեց հետս վիճել: Մի հինգ հոգու հետ վիճել եմ: Ռիժկովին ես եմ ընդհատել, երբ վիրավորում էր, ձայնս բարձրացրել եմ, մեծ վիճաբանություն եղավ: Ընդհատվեց խոսակցությունը: Իրենք մեծ պատվիրակությամբ են եկել՝ հինգը Պետդումայից, հինգը՝ Դաշնային ժողովից: Բոլորն եկել էին ակնարկելու՝ Հայաստանում այսպիսի բաներ չպիտի լինեն: Երբ Ռիժկովն ասաց, թե Փաշինյանի մասին արտահայտած այդ խոսքն իր կարծիքն է, ասացի՝ դա կարծիք չէ, այլ՝ վիրավորանք: Վիճեցինք, պատասխանեցի՝ ինչ պետք էր, ասացի, հետո փափկեցին»:
Նշենք, որ Հերմինե Նաղդալյանն ու Հայկ Բաբուխանյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Ես ասել եմ՝ այս շարժումը աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի, այն ուղղված չէ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ԱՄՆ-ի, եւ ո՛չ էլ ԵՄ-ի դեմ: Այն ուղղված է երկրում առաջացած արատավոր բարքերի, այս ճահճի, անարդարությունների, կոռուպցիայի դեմ: Եվ ժողովրդի արդարացի իրավունքը պետք է հարգել»
—————————
իսկ Ուկրայինայի յեղափոխութեան ընթացքին, այլ բա՞ն էր արտայայտվում… այս եւ նոյնանման խօսքերի վրայ հիմնուած էր շարժումը…
եթէ Արցախը պիտի կորսնցնենք, կը նախընտրեմ որ արտաքին կարգին գործակալների աշխատանքով լինի նա, քան թէ այս Տիկինի նման սարսափելիօրէն միամիտ հայերի… գոնէ մեր ազքի տարրական խելքի մակարդակի վարկանիշն ալ չեն կորսնցներ, Արցախի հետ միասին
4 կենդանի ազգային հերոս ունենք։ 3 հայերից ծպտուն չկայ։ Մէջներից միակ օտարազգին է քիթը խոթում ուրիշի գործերի մէջ։
Իսկ գուցէ շքանշանը վերադարձնե՞ս։
սա բառացի հանելուկ է… ամէն հայ իր մտքին մէջ իր «ազգային հերոսները» ունի, ո՞վ են եղեր այդ խորհրդաւոր չորսը… ես բան չհասկացայ… (but who cares, right ?)
բա ինչ կա ժող ջան՞
լավ եք՞
էս ինչ ապատեղեկատվություն եք տարածում՞