«Վարչապետի թեկնածուի հարցով մենք առաջիկայում կհրավիրենք խմբակցության նիստ եւ որոշում կկայացնենք»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը: Լրագրողները ՀՀԿ-ական պատգամավորից հետաքրքրվում էին երեկ երեկոյան Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից :
Ռաֆիկ Գրիգորյանն ասել էր. «Հանրապետականը պատրաստ է ցանկացած ձեւաչափով իրականացնել քննարկում»: Հարցին`ցանկացած ասելով նկատի ունեք նաեւ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելո՞ւ, Ռաֆիկ Գրիգորյանը կրկնեց`այդ հարցը դեռ կքննարկեն:
Դիտարկմանը`Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բազմաթիվ ՀՀԿ-ականներ պատրաստ են քվեարկել իր թեկնածության օգտին , Ռաֆիկ Գրիգորյանն արձագանքեց. «Հայտարարությունն արել է Նիկոլ Փաշինյանը, կարող եք իրեն հարցնել։ Ինչ վերաբերում է ինձ, երեւի ինձ լավ չեք ճանաչում, իմ կենսագրությանը ծանոթ չեք, ես ՀՀԿ մեջ եմ երկար տարիներ։ ՀՀԿ-ի որոշումը ինձ համար կլինի կոնկրետ որոշում»։
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ