Լրահոս
Օրվա լրահոսը

«Ողջունում ենք Սերժ Սարգսյանի խիզախ քայլը». ԵԽԽՎ համազեկուցողները՝ երևանյան իրադարձությունների մասին

Ապրիլ 24,2018 10:43

«Մենք ողջունում ենք ՀՀ վարչապետ Սարգսյանի խիզախ քայլը»,- անդրադառնալով երևանյան իրադարձություններին, մասնավորապես Սերժ Սարգսյանի հրաժարականին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի ընթացքում այսպես հայտարարեցին Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լյովիչկինան (Ուկրաինան) և Ջուզեպպե Գալատին (Իտալիա):

Ըստ համազեկուցողների՝ Սերժ Սարգսյանի քայլը հատկապես ողջունելի է այն պատճառով, որ նա իր այդ քայլով մեղմեց երկրում լարվածությունը. «Հույս ունենք, որ այս քայլը կտանի դեպի կառուցողական երկխոսության քաղաքական ուժերի միջև, որպեսզի գտնվի այս իրավիճակից տևական լուծման ճանապարհ՝ սահմանադրությանը դրույթներին համապատասխան»:

Միևնույն ժամանակ համազեկուցողները շեշտում են, որ բոլոր նրանք, որոնք ձերբակալվել են խաղաղ ցույցների ընթացքում, պետք է ազատ արձակվեն և քաղաքացիների՝ խաղաղ հավաքների իրականացման իրավունքը պետք է հարգվի և ապահովվի:

Համազեկուցողները, հղում կատարելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին, մտահոգություն են հայտնում, երկրում ատելության խոսքի աճի և անգամ ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ոտնձգությունների մասին: Նրանք կոչ են անում հարգել քաղաքացիների հիմնարար իրավունքները:

Համազեկուցողների փոխանցմամբ՝ իրենք շարունակելու են մոտիկից հետևել Երևանում տեղի ունեցող իրադարձություններին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30