Մամուլում հրապարակում կա, որ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ընդլայնում է իր բիզնեսի սահմանները եւ հիմա էլ որոշել է նաեւ մտնել շոու բիզնես:
Նա, ըստ «Հրապարակի» տեղեկությունների, հովանավորում է «Հայսուպերսթարի» Սոնա Ռուբենյանին, քանի որ իր քրոջ որդին՝ Էդգարն ամուսնացել է Ռուբենյանի քրոջ հետ:
Այս առնչությամբ այսօր Aravot.am-ը Սամվել Ալեքսանյանից ճշտեց՝ ճի՞շտ է, որ դուք շաքարի, կարագի շուկաներից բացի, հիմա էլ մտնում եք շոու բիզնեսի դաշտ: Նա պատասխանեց՝ «Ով ա ասում, թերթերում ինչ գրում են, դուք հավատո՞ւմ եք, դե գրի, որ ես շոու բիզնեսի հետ գործ չունեմ, ի՞նչ գործ ունեմ էդ շոու բիզնեսի հետ»:
Դիտարկմանը, որ ասում են՝ Սոնա Ռուբենյանին եք հովանավորում, քանի որ ձեր քրոջ որդին ամուսնանում է Սոնայի քրոջ հետ՝ Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Արա, ցավդ տանեմ, ես ի՞նչ գործ ունեմ, ես Սոնա՞ եմ ճանաչում: Օդից բռնել, գրել են: Հիմա որ իմ քրոջ որդու քենին ա, ես ի՞նչ անեմ: Մամուլում ինչ ասես՝ գրում են: Հիմա որ էդ աղջկա հետ, իրար հետ ուզում են, իրար հետ հանդիպում են, ես ի՞նչ անեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Էդգարն ամուսնացել է Ռուբինյանի քրոջ հետ:
…ձեր քրոջ որդին ամուսնանում է Սոնայի քրոջ հետ…???????????????????????