Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «Աղքատ Հայաստանից 9 մլրդ դոլար է դուրս բերվել»

Ապրիլ 09,2018 20:00

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հանդես գալով ընդդիմության միացյալ հանրահավաքին նշեց.

«Սերժ Սարգսյանի վարչապետության անցմանը խոչընդոտելու դեպքում, համակարգը, որ կառուցված է իր վրա, իր դոսյեների, ֆինանսական կոռուպցիոն կապերի վրա, կփլուզվի: Այդ կուսակցությունը չունի երկրորդ մարդ, որ առաջադրի, Սերժ Սարգսյանն ինքն է խոստովանում, որ կադրեր չունի: Բոլորը գիտեն, որ խորտակվող նավից բոլորը փախչում են, առաջին հերթին առնետները»:

Նա անդրադարձավ օֆշորային սկանդալներում եւ Պանամայի փաստաթղթերում հիշատակվող հայ պաշտոնյաներին, այդ թվում Տիգրան Սարգսյանին, Միհրան Պողոսյանին, ասաց նաեւ, որ աղքատ Հայաստանից 9 մլրդ դոլար է դուրս բերվել, այդ պատճառով էլ գոյացել է 7 մլրդ պետական պարտքը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարի խոսքով, Սերժ Սարգսյանը եւ որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել ապրիլյան պատերազմի հետեւանքների համար: «Պետք է թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանը առաջադրվի վարչապետ…Այդպես Հայաստանը կարող է վերածվել ամենախայտառակ բռնապետության»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30