Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ պոեզիայի մեկ ու կես հարյուրամյակը` ընտրանի օրագրում

Ապրիլ 02,2018 16:44

«Զանգակ» հրատարակչությունն անցյալ տարի հետաքրքիր նախաձեռնությամբ էր հանդես եկել: Հրատարակվել էր «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության»- 2017 ընտրանի օրագիրը (կազմող եւ խմբագիր՝ Հայկ Համբարձումյան), որտեղ ներկայացված էին անկախության շրջանի 52 բանաստեղծների ստեղծագործություններ:

2018 ընտրանի–օրագիրը  պահպանելով 2017թ նույնանուն ժողովածուի սկզբունքները` ներկայացնում է 52 բանաստեղծություն տարվա շաբաթների թվին համապատասխան: Եվ եթե նախորդ ժողովածուն ներկայացնում էր հետանկախության 25 տարիների գրական մամուլում, առանձին գրքերում ընդգրկված եւ նաեւ անտիպ բանաստեղծություններ, ապա 2018 թ. ժողովածուի ժամանակագրական ընդգրկումն ավելի մեծ է եւ ներկայացնում է հայ պոեզիայի մեկ ու կես հարյուրամյակը:  Ընտրանիում ներառված ամենից վաղ թվագրվող բանաստեղծությունը Սմբատ Շահազիզի «Երազն» է (1864 թ.), իսկ ժամանակագրորեն վերջինը` Վահագն Աթաբեկյանի Voca Me–ն (2017 թ.):

Ընտրանի օրագրի խմբագիր Հայկ Համբարձումյանի ձեւակերպմամբ, այս մեծ ժամանակագրական ընդգրկումը ընթերցողին հնարավորություն է տալիս հետևելու հայ պոեզիայի զարգացմանը արևմտահայ–սփյուռքահայ, արևելահայ–խորհրդահայ և հետանկախության գրական–մշակութային իրականություններում, վերստին ընթերցելու արևմտահայ ու արևելահայ դասական հեղինակների ստեղծագործությունները, վերհիշելու խորհրդահայ պոեզիայի այսօր արդեն մոռացվող անուններ, ժամանակին սիրված, նույնիսկ երգերի վերածված գործեր, նաև բացահայտելու անհայտ հեղինակների և ստեղծագործություններ:

Ինչ վերաբերում է Հայաստանի գրողների միության անդամ Վահագն Աթաբեկյանին, որին մի քանի գրական մրցանակներ են շնորհվել, նա միշտ էլ առանձնացել է իր յուրօրինակ գրչով եւ հայոց լեզվի բառագանձից օգտվելու վարպետությամբ: Ի տարբերություն այլոց, Վահագն Աթաբեկյանը երբեք տուրք չի տվել  «հայհոյաբերան» պոեզիայի նորամուծություններին, նրա զայրույթի ու թախծի պոետիկ ածանցումները միշտ էլ լուսավոր են ու հուսառատ:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30