Լրահոս
Օրվա լրահոսը

«Նուբարը» հանդես կգա «Մեր Համշենը» ծրագրով

Ապրիլ 02,2018 11:30

«Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը հանդիսատեսին կներկայանա անկրկնելի համերգային ծրագրով` ապրիլի 16-ին, Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում: Համերգի խորագիրն է` «Մեր Համշենը»: Համերգի ծրագրում կլինեն բացառապես համշենական երգեր եւ պարեր, որոնք Հայաստանում առաջին անգամ ամբողջական համերգային ծրագրով կերկայացվեն «Նուբար» խմբի կատարմամբ: Համերգի կազմակերպիչն է «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնը, գլխավոր աջակիցը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը։ «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավարն է Լուսինե Նազարյանը։ «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը գործում է 2006թ.-ից:

Ստեղծման օրվանից խումբը ունեցել է ակտիվ համերգային գործունեություն, ստեղծել է ընդգրկուն ծրագիր, որի հիմնական մասը կազմում են խմբի բանահավաքչական աշխատանքների արդյունքում հայտնաբերված եւ տարբեր տարիների ընթացքում տպագրված, բայց չկատարված երգերը: «Նուբար» խումբն արդեն չորրորդ տարին է, ինչ մասնակցում է «Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնին։ Խմբի նպատակն է պահպանել եւ տարածել հայկական ազգային ավանդական երգն ու պարը եւ փոխանցել սերնդեսերունդ: «Նուբար» խումբն անդրադառնում է բոլոր տարածաշրջանների ժողովրդական երաժշտական սեղծագործությանը, որոնց մեջ զգալի եւ կարեւոր տեղ են զբաղեցնում Համշենի երգերն ու պարերը, որոնք այս տարիների ընթացքում պարբերաբար ներկայացրել են հանրությանը:

Սեփ. լր.

«Առավոտ»

31.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30