Լրահոս
Օրվա լրահոսը

«Գումա՞ր եք ուզում, ես էլ եմ ուզում, բոլորն էլ ուզում են». Սերժ Սարգսյանը՝ գիտնականներին

Մարտ 28,2018 12:59

Այսօր ԳԱԱ-ում տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ ակադեմիկոսների, գիտնականների ելույթները, խնդիրների մասին ձեւակերպումները լսելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանն ուշագրավ ելույթ ունեցավ:

Ակադեմիկոսներից մեկը՝ Վիգեն Թոփուզյանը, որը ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի կենտրոնի տնօրենն է, սարքավորումների հարց էր բարձրացրել: Սերժ Սարգսյանն արձագանքեց. «Պարոն Թոփուզյանը այստեղ սարքավորման հարց բարձրացրեց, բայց ես չհասկացա, թե ինչին էր դա վերաբերում»:

Նա ասաց, որ եթե լրացուցիչ բյուջետային ֆինանսավորման մասին է խոսքը, միշտ էլ դա խնդիր է, 20-21 կազմակերպություն կարող են դա ցանկանալ, ուղղակի միջոցներ պետք է լինեն եւ անհրաժեշտություն է հենց այդ պահին չեղած միջոցներից հատկացնել այդպիսի սարքավորումներ. «Եթե խոսքը տեխնիկական խնդրի մասին է, 20-21 կազմակերպությունները կարող են իրենց միջոցները գումարել եւ մեկ սարքավորում ձեռք բերել, այստեղ որեւէ պրոբլեմ չկա, այդ հարցը մենք անմիջապես կլուծենք»:

Դահլիճից, արձագանքեցին, նախագահը հարցրեց՝ ես չհասկացա արձագանքն ինչի հետ է կապված, ասեք՝ հասկանամ: Գիտնականներից մեկը բարձրաձայնեց՝ «Փո՛ղ է պետք»:

Նախագահը արձագանքեց. «Հա, գումա՞ր եք ուզում, ես էլ եմ ուզում, բոլորն էլ ուզում են»:

Սերժ Սարգսյանն ասաց, որ պետք է կարողանան սուղ միջոցներով արդյունք ապահովել. «Մի բան իսկապես բոլորիս հայտնի է, մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը միշտ ակնածանք է ունեցել գիտության բնագավառի նկատմամբ եւ գիտությունը ՀՀ-ում միշտ պահանջված է: Եվ դուք եւ ձեզանից հետո եկողները պետք է դա անեն ցավոք սրտի սուղ միջոցներով: Մեր ճակատագիրը դեռեւս տեւական ժամանակ այդպիսին է լինելու՝ փոքր հնարավորություններով մենք լուրջ խնդիրներ պետք է լուծենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031