Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս շենքի այսպես ասած տերը՝ պետությունը, հայտարարել է որ ԳԱԱ-ի շենքը երբեք չի վաճառվելու ոչ մեկին». Ռադիկ Մարտիրոսյան

Մարտ 28,2018 10:47

ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովն է: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է ԳԱԱ 98 անդամի ներկայություն, ներկա է 131-ը, քվորում կա եւ ժողովը սկսված է:

Ձեռքով քվեարկելով՝ հաստատում են օրակարգը, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացնում է տարեկան հաշվետվությունը: Մինչ այդ նա հայտարարեց, որ ակադեմիան ունեցել է դառը կորուստներ եւ հոտնկայս հարգեցին այն ակադեմիկոսների հիշատակը, որոնք կյանքից հեռացել են:

Ներկայացնելով հաշվետվությունը՝ Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, որ տարին հագեցած էր համակարգի զարգացմանը միտված կարեւոր ծրագրերով: Կառավարության քննարկմանն է ներկայացվել ԳԱ գիտահետազոտական կազմակերպությունների ինովացիոն առաջարկների փաթեթը: Մշակվել է «ԳԱԱ գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման կանոնակարգը» եւ կազմվել է ակնկալվող բարեփոխումների ցանկը:

Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ-ի գիտական կարեւորագույն եւ կիրառական արդյունքները՝ ստացված ֆիզիկայի, աստղաֆիզիկայի , մաթեմատիկական, տեղեկատվական տեխնոլոգիաների, բնական գիտությունների, քիմիայի, Երկրի մասին գիտությունների, հայագիտության եւ հասարակական գիտությունների բնագավառում:

Լրագրողների հետ զրույցում Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, որ պահպանել են այն ավանդույթը, որը կապված է բարձր մակարդակի գիտական արդյունքների ստացման հետ. «2017-ին մենք առաջին անգամ իրականացրել ենք մեր գիտական բոլոր կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը, մեծ ծավալի աշխատանք է արվել: 10 տարբեր չափանիշներ են ընտրվել, թե այդ չափանիշերին ինչպես են համապատասխանել: Դա միջազգային կապերն է, տնտեսության հետ, հասարակության հետ կապերն են: Գնահատվել են արդյունքները տարբեր կազմակերպությունների»:

Անցյալ տարի այս օրերին ԳԱԱ շենքի վաճառքի հետ կապված մտահոգություններ կային, այդ հարցը փակվա՞ծ է՝ Ռադիկ Մարտիրոսյանը պատասխանեց. «Դա էլի դուք եք տարածում, որովհետեւ պաշտոնյայի կողմից չենք լսել, թե այս շենքը կարող են բան անել: Բայց այս տարի այս շենքի այսպես ասած տերը՝ պետությունը, հայտարարել է պետգույքի վարչության նախագահի բերանով, որ ԳԱԱ-ի կառույցը, շենքը երբեք չի վաճառվելու ոչ մեկին: Այդ հայտարարությունն արվել է արդեն»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031