Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզի պաշտպանական դիրքում 20-ամյա զինծառայող է վիրավորվել

Մարտ 19,2018 20:12

Այսօր`մարտի 19-ին ժամը 12.30-ի սահմաններում Տավուշի մարզի պաշտպանական դիրքերից մեկում հրազենային վիրավորում է ստացել 1998 թ. ծնված ժամկետային զինծառայող: Նա Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ է: Զինվորը բազմաբեկոր հրազենային վիրավորում է ստացել բազկի, նախաբազկի եւ մարմնի այլ շրջանում: Վիրավորը ժամը 13-ի սահմաններում տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն, այնտեղից մի քանի ժամ անց տեղափոխվել է Երեւան:

Մեր տեղեկություններով`վիրավոր զինծառայողի վիճակը միջին ծանրության է: Դեպքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար մի քանի անգամ զանգահարեցինք ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին, սակայն հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031