Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լավ երեկո»-ից հետո փոխվել է «Աբովյան» ՔԿՀ-ի ոչ միայն պետը, այլ նաեւ պետի տեղակալը

Մարտ 18,2018 13:00

Ինչպես հայտնի է՝ «Լավ երեկո» ծրագրի՝ կանանց և անչափահասների «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացրած նկարահանումներից հետո փոխվեց այդ ՔՀԿ պետը՝ նշանակվել է Գայանե Վարդանյանը:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անթույլատրելի էր համարել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների հետ տվյալ հարցազրույցը. «Կարծում եմ դա անթույլատրելի է և ինքս շատ մտահոգված եմ այդ դեպքով ու շատ լուրջ քննարկում եմ ունենալու Առաջին ալիքի ղեկավարության հետ, որովհետև, իմ խորին գնահատմամբ, առաջին դեպքը չէ, այլ երկրորդ լուրջ բացթողումն է, որ տեղի ունեցել Հ1-ի կողմից: Մենք դա քննարկման առարկա ենք դարձրել»:

«Առավոտին» հայտնի դարձավ, որ «Աբովյան» ՔԿՀ-ի կին դատապարտյալները միանշանակ չեն ընդունել նոր պետ Գայանե Վարդանյանի նշանակումը: Կանանց մի մասը գտնում է, որ կին ղեկավարն ավելի ճիշտ կընկալի իրենց խնդիրներն ու մի բան կփոխի իրենց առօրյայում: Մի մասի կարծիքով էլ՝ տղամարդ ղեկավարը ունենալն ավելի ձեռնտու է:

Ի դեպ, չնայած կանանց գաղութի նորանշանակ պետը իգական սեռի ներկայացուցիչ է, նրա առաջին տեղակալը ուժեղ սեռից է: Մեր տեղեկություններով՝ «Աբովյան» ՔԿՀ-ի պետի առաջին տեղակալ է նշանակվել փոխգնդապետ Արսեն Մարտիրոսյանը: Մինչ այդ նա «Արմավիր» ՔԿՀ-ի մասնաշենքերից մեկի պետն է եղել:

Ի դեպ, Մարտիրոսյանը համակարգի հնաբնակներից է, մոտ 15 տարի տարբեր պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել տարբեր ՔԿՀ-ներում:

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031