2018 թ. մարտի 21-ի չորեքշաբթի օրը Նիդերլանդներում կայանալու է տեղական մարմինների 335 համայնքների ավագանու (Gemeenteraad) ընտրությունները։ Թեկնածուների կազմում կան նաև մեր հայրենակիցները: Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը «Նիդերլանդական օրագրին» փոխանցեց, որ այս պահին իրենց հայտնի են ավագանու մանդատի համար պայքարող մեկ տասնյակ հայազգի թեկնածուների անուններ: Այս թիվը վերջնական չէ և հնարավոր է 300-ից ավելի համայնքային կառույցների ավագանու ընտրության համար հայազգի էլի թեկնածուներ ունենանք:
Առայժմ հայտնի են, որ Նիդերլանդական տարբեր կուսակցությունների կազմում՝ Ալկմարի, Ալմելոյի, Ամերսֆորտի, Ամստելվենի. Ամստերդամի, Հաագայի, Էնկհաուզենի, Մաստրիխտի քաղաքապետարանների ավագանու կազմավորման համար իրենց թեկնածությունն են առաջադրել մեր հայրենակիցներ՝ Սեպուհ Աբրահամյանը, Տալին Արժեկյանը, Ռոբին Գելիջին, Գայանե Վարդանյանը, Մարիա Թաթարյանը, Տավրոս Ասլանյանը, Նիսան Սարիքան, Արմինե Ստեփանյանը, Արշակ Մազլումյանը, Մերի Շաբոյանը:
Պետք է դիտարկել, որ մեր հայրենակիցները տարեցտարի ինտեգրվելով, ավելի են ներգրավում Նիդերլանդների հասարակական քաղաքական կյանքում: Նման ակտիվությունը դեռ աճելու տենդեցներ ունի, քանի որ հայազգի երիտասարդությունը մեծ ուշադրություն է դարձնում իր կրթությանը և անտարբեր չէ երկրի անցուդարձին: Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ հայերը Նիդերլանդական քաղաքական կյանքի տարբեր բնագավառներում դեռ իրենց դրսևորվելու են դրական բոլոր կողմերով: