Կառավարության ընդունելությունների տունը կարգի են բերում, մաքրում, «դզում-փչում են»: Այստեղ այս օրերին կարծես թե մասնակի վերանորոգման ու հարդարման աշխատանքներ են ընթանում:
ՀՀ 4-րդ նախագահի՝ Արմեն Սարգսյանի այստեղ հանգրվանելուն են պատրաստվում: Մուտքի մոտ շինարարական բուռն աշխատանքներ են ընթանում: Պետք է հասցնեն աշխատանքներն ավարտել մինչեւ ապրիլի 9-ը: Արմեն Սարգսյանի՝ ապրիլի 9-ի երդմնակալությունից հետո Մաշտոցի 47 հասցեում գտնվող Կառավարությունների տունը նախագահի նստավայրն է դառնալու: Նախագահին Ձորափի 74, 4-րդ մասնաշենքում նաեւ տրամադրվելու է ծառայողական առանձնատուն, Սեւանի թերակղզում էլ՝ ամառանոց:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ»
08.03.2018