Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհում ամենաշատ վաճառվող գրքերից մեկը՝ Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» բեսթսելերը հայերեն է թարգմանվել

Մարտ 05,2018 10:30

Ֆենոմենալ գիրք, որը յուրահատուկ դեր է խաղացել հազարավոր մարդկանց կյանքում: Աշխարհում ամենաշատ վաճառվող գրքերից մեկը՝ Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» բեսթսելերը հայերեն է թարգմանվել: Այն 1990 թվականից շարունակում է մնալ մեր ժամանակի ամենակարևոր բիզնես գրքերից ՝ ավելի քան 30 միլիոն վաճառված օրինակով:  2011 թ. Time ամսագիրը գիրքն ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքերի» ցանկում: Ստեղծագործությունը հայերեն թարգմանել է Ալինա Միրզոյանը, գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

«Սթիվեն Քովիի այս ֆենոմենալ գիրքը բիզնես և մոտիվացիոն գրականության բեսթսելերներից է, որը շարունակվում է մեծ հաջողություն ունենալ ամբողջ աշխարհում: Թեև տարիներ են անցել, սակայն գրքի վաճառքը չի ընկնում ու այն մշտապես ամենավաճառվող գործերից է: Եվ այժմ հայ գրքասերը հնարավորություն ունի այս գիրքն ընթերցել մայրենի լեզվով»,-գրքի շնորհանդեսի ընթացքում նշեց «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ այս գիրքն ուսումնական ձեռնարկ է տարբեր կրթական հաստատություններում, այն կիրառվում է բոլորի կողմից՝ անկախ մասնագիտությունից:  «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» բեսթսելերը փոխել է բազմաթիվ մարդկային կյանքեր՝ միևնույն ժամանակ արձանագրելով ռեկորդային վաճառքներ:

Շավարշ Կարապետյանը նաև հիշեցրեց, որ բացի այս գրքից հրատարակչության նախաձեռնությամբ լույս են տեսել Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը», ինչպես նաև Քեն Բլանչարդի և Սպենսեր Ջոնսոնի ​«Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն» գրքերը: Այս գործերը նույնպես կյանքում և բիզնեսում փոփոխություններ կատարելու բացառիկ ձեռնարկներ են:

«Սա մի գիրք է, որի շնորհիվ դուք կկարողանաք ինքներդ ձեզ ավելի լավ ճանաչել: Եվ արդյունքում, երբ մարդը լավ է ճանաչում ինքն իրեն, նա հնարավորություն ունի զարգացնելու իր ունակությունները»,-շնորհանդեսի ընթացքում նշեց «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-տնօրեն Մկրտիչ Կարապետյանը՝ իր խոսքում նաև անդրադառնալով հրատարակչության առաջիկա ծրագրերին:

Գրքի թարգմանիչ Ալինա Միրզոյանն էլ ընդգծում է՝ գրքում նշված սովորույթները կիրառելով մարդն իր կյանքում կնկատի շոշափելի փոփոխություններ, որոնք հաճելի բացահայտումներ կլինեն նրա համար:

Նշենք նաև, որ միջոցառման ընթացքում կազմակերպվեց սեմինար, որը վարեց թրեյներ, բիզնես խորհրդատու Նանա Հովհաննիսյանը: Նանա Հովհաննիսյանը մասնավորապես անդրադարձավ Քովիի գրքին, 7 սովորույթներին, ինչպես նաև պատմեց քոուչինգի մասին: Այն ժամանակակից կառավարման ամենաարդյունավետ գործիքներից է, որն օգտագործում են հաջողակ կառավարիչները:

Հավելենք, որ «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքում հեղինակ Սթիվեն Քովին ներկայացնում է ամբողջական, սկզբունքների վրա հիմնված մոտեցում անձնական և մասնագիտական խնդիրների լուծման համար: Քովին խորաթափանց դիտարկումներով և սուր պատմություններով քայլ առ քայլ բացահայտում է արդարությամբ, ազնվությամբ և մարդկային արժանապատվությամբ ապրելու ճանապարհը՝ սկզբունքներ, որոնք մեզ տալիս են փոփոխություններին հարմարվելու ապահովություն, ինչպես նաև իմաստություն և ուժ՝ օգտվելու այն հնարավորություններից, որ փոփոխությունն է ստեղծում:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հասմիկ says:

    Ամենաարդյունավետ բառն արդեն տեղին թարգմանություն չէ մարդկանց բառի հետ, հետո գրքի մասին չասեմ…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031