Aravot.am-ի տեղեկություններով` 1992 թ. ծնված Վարդան Մնացականյանն անհետ կորելուց առաջ վերջին անգամ զանգել է քրոջը: Վերջին զրույցի ժամանակ երիտասարդը քրոջը հորդորել է լավ մնալ, նույնը փոխանցել ընտանիքի անդամներին եւ հայտնել, որ իրեն այլեւս չեն տեսնելու:
Զրույցն ընդհատվել է Վարդան Մնացականյանի հեռախոսի վայր ընկնելու ձայնով:
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Երևանի Կիևյան կամրջի տակ` գետի մեջ հայտնաբերվել էր 1992 թ. ծնված Վարդան Մնացականյանի դիակը: Նա հունվարի 30-ից անհետ կորած էր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ