Երեկ`փետրվարի 22-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող: Բերդ քաղաքում գտնվող զինվորական հոսպիտալում կատարված վիրահատությամբ զինվորի աջ թոքի կեսը հեռացվել է: Զինծառայողը եղել է գիտակցության մեջ: Նա փետրվարի 22-ին տեղափոխվել է Երեւան, կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Մեր տեղեկություններով`զինվորը ծննդով Կապանից է: Նախնական տեղեկություններով` կրակոցի պատճառը ծառայակցի հետ անհաջող կատակն է եղել:
Դեպքի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար զանգահարեցինք ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին: Նա ասաց` կարեւորն այն է , որ զինվորի կյանքին վտանգ չի սպառնում, զինվորի ծնողները կատարվածի վերաբերյալ իրազեկված են, ինքը հավելյալ ոչինչ չի կարող հայտնել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ