Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդանանց Տոն

Փետրվար 09,2018 13:30
vardananc ton

Մի սխալ կա, որ չպիտի գործենք, որպեսզի զորանանք

Մարշալ Ժուկովն իր մեմուրաներում գրում է, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում նա ինչքան էր զարմացած գերմանացի գեներալների ռազմավարական ծրագրերի հանճարի վրա, իսկ պատերազմի վերջում նա ապշած էր նրանց սխալների ու թերությունների վրա: Ինչպես է լինում, որ նույն ժողովուրդը, որ սկզբից իրեն հանճարի պես է պահում, հետո սկսում է սխալներ թույլ տալ: Երբ Տերը մեկին ուզում է պատժել, նրան զրկում է իմաստությունից ու մտքից: Արդյունքում՝ այն մարդը, ով սկզբում իմաստունի պես է վարվում, երբ Աստուծո Շնորհը հեռանում է նրանից, նա սկսում է սխալներ թույլ տալ: Այս Հինգշաբթի մենք տոնում ենք Սբ. Վարդան Մամիկոնյան քաջ զորավարին ու նրա հետ հանուն հավատքի եւ հայրենիքի մարտնչած 1036 զորականներին, ում մենք վկաներ ենք կոչում:

Ինչ ենք սովորում այս քաջ զորականների օրինակից, որպեսզի սխալներ թույլ չտանք: Օրեր առաջ ռուս ժողովուրդը հիշատակում էր Ստալինգրադի հերոսական ճակատամարտը: Ինչպես ամեն ազգի, այստեղ էլ Տերն առաջնորդեց Ռուսաստանին տարբեր փորձությունների միջով ու հանեց: Այնտեղ կար եւ անկում, եւ վերածնունդ՝ ճիշտ այնպես, ինչպես Նա առաջնորդում էր հրեա ժողովրդին Հին Կտակարանում:
1917 թվականին ամբողջ երկիրը լցված էր «կեցցե կարմիր տեռորը» լոզունգներով: Ժողովուրդը հեռացել էր Աստծուց: Սա չէր կարող անհետեւանք մնալ, ու Աստված պիտի պաշտպաներ իր ժողովրդին:

1941-ի սարսափելի ռազմական աղետը փոխարինվեց մեծ հաղթանակներով: Այս ամենը, անշուշտ, կապված է խորհրդային ժողովրդի անհավատալի սխրանքի հետ, որ կատարվեց մեծ ռազմական եւ աշխատանքային ջանքերով: Բայց մենք պետք է հիշենք, թե ով է ուժի, քաջության եւ իմաստության աղբյուրը:

Ավարայրից մինչեւ Արցախ Տերը ցույց տվեց մեր ազգի նկատմամբ իր ողորմածությունն ու սերը: Մեր ժողովուրդը կանգնած էր ոչ միայն հայրենիքը, այլ «Հոգեւոր Հայաստանը» պաշտպանելու համար: Հիշո՞ւմ եք ինչ աթեիզմ կար դրանից առաջ մեր երկրում: Բայց մենք տեսնում ենք, որ պատերազմն, իրոք, մարդկանց հավատքի բերեց: Իշխանությունների վերաբերմունքը փոխվեց եկեղեցու նկատմամբ: Այս բաները ոգեշնչում են Աստուծո ողորմածությունը մեր երկրի վրա:

Մարդկայնորեն, կարելի է ասել, որ հաղթել է մեր զինվորների բարձր ռազմական ոգին: Եվ մենք պարտավոր ենք հարգանքի տուրք մատուցել երկրի ղեկավարությանը, որ առաջ քաշեց հրաշալի հրամանատարներ: Եվ այս հրամանատարներն ու քաջ զորականները Աստուծո ողորմածությունն են մեր ազգին այսօր: Երբ Աստված որոշեց օգնել մեր ժողովրդին ու բանակին, նա խամրեցրեց թշնամու միտքը եւ իմաստություն, քաջություն ու հաջողություն տվեց մեր բանակին ու պետությանը: Խնդիրն այն է, որ մենք չենք տեսնում Աստուծո նախախնամությունն այս բանի մեջ ու պետք եղած կերպով Տիրոջը փառք չենք տալիս այն փաստի համար, որ նա այսպիսի հոգատարություն ու նախախնամություն ցույց տվեց մեր ազգին: Սա սխալ է ու մենք իրավունք չունենք այս սխալը թույլ տալու: Ախր տեսեք, Հայաստանը Ցեղասպանության արհավիրքից ու 600 տարի պետականություն չունենալուց, գրեթե ոչնչից ոտքի ելավ, պատերազմների միջով թրծվեց ու սկսում է զորանալ: Այս բաները միայն Աստուծո շնորհիվ, զորությամբ ու հրաշքներով են լինում: Ու չի կարելի այս մասին լռել, այլ պետք է բարձրաձայնել ու ամենուր փառք տալ մեր Աստծուն այն հրաշալի գործերի համար, որ նա անում է մեր ազգի մեջ: Սա է Ավարայրի ճակատամարտի դասը մեզ համար, Սարդարապատի, Արցախյան ազատամարտի ու Ապրիլյան պատերազմի դասը մեզ համար: Եկեք հիշենք այս դասը եւ ամեն ինչի համար փառք տանք Աստծուն ու հավատարիմ լինենք իր պատվիրաններին: Այն ժամանակ մենք կունենաք սեր, խոնարհություն, ուժ, իմաստություն, առաջընթաց եւ ուրախություն մեր կյանքում ու հայրենիքում:

 

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ»

08.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728