Լրահոս
Օրվա լրահոսը

Անհասցե պատժամիջոցներ

Հունվար 31,2018 10:09

Երեկվա ամենաաղմկահարույց միջազգային իրադարձությունը «Կրեմլյան զեկույցն» էր, որում ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, այսպես ասած, «բիրիքով» Ռուսաստանի ամբողջ վերնախավը (114 պաշտոնյայի եւ 96 օլիգարխի, այդ թվում` մեր հայրենակից Սամվել Կարապետյանին) համարեց «ռիսկային» եւ հնարավոր պատժամիջոցներին ենթակա: Ճիշտն ասած, բոլորին մի սանրով սանրելն առանձնապես վստահություն չի ներշնչում. եթե չի ասվում, թե հատկապես ինչով են այդ մարդիկ կասկածելի, ինչ մեղք է գործել նրանցից յուրաքանչյուրը, ապա ստեղծվում է «կոլեկտիվ պատասխանատվության» մթնոլորտ:

Սկզբունքորեն ես դեմ չեմ, որ ոչ ժողովրդավարական երկրների պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ կիրառվեն: Եթե, օրինակ, որեւէ իրավապահ «գործ է թխել» կամ նպաստել է մարդկանց խոշտանգմանը, ապա թե՛ ինքը եւ թե՛ նրա անմիջական «շեֆերը» պետք է պատասխանատվություն կրեն: Եվ եթե այդ երկրի դատարանները եւ բարձրագույն իշխանություններն այդ հանցագործությունները կոծկում են (սովորաբար այդպես էլ լինում է), ապա, անշուշտ, այդ հանցագործներով պետք է զբաղվեն «դրսի» կամ վերազգային ատյաններ: Ցանկալի է, իհարկե, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը: Բայց քանի որ Ռուսաստանի նման երկրները խորապես, մեղմ ասած, անտարբեր են ՄԻԵԴ-ի որոշումների հանդեպ, միանգամայն արդարացված են նաեւ այլ երկրների պատժամիջոցները:

Սակայն երբ ընդգրկվում է միանգամից 220 հոգի՝ ոչ թե որպես անհատ, այլ, այսպես ասած` ի պաշտոնե, նման ակցիաները կորցնում են իրենց սկզբնական իմաստը: Այդ 220 հոգին կոռումպացվա՞ծ են: Շատ հնարավոր է: Բայց դա պետք է ապացուցել: Նրանք խախտում են մարդու իրավունքնե՞րը, անօրինական գործարքնե՞ր են կնքում, չարաշահում են իրենց դի՞րքը: Հավատում եմ, բայց ուզում եմ իմանալ, թե ով ինչ է արել:

Հասկանում եմ, որ դա քաղաքական ակցիա է, ճնշման միջոց եւ այլն: Բայց արդյո՞ք Պուտինի շրջապատը դրանով կճնշվի: Ինձ թվում է, հակառակը՝ իր դյուրահավատ քաղաքացիների աչքում հավելյալ քաղաքական դիվիդենդներ կստանա: «Տեսնո՞ւմ եք,- կասեն նրանք,- մենք նպաստում ենք, որ Ռուսաստանը ծնկներից վեր կենա, իսկ ահա մեր թշնամիները դա չեն ուզում եւ դիմում են ինչ-որ անհասկանալի քայլերի»:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ ասում է, որ ԱՄՆ-ն այս քայլով ուզում է ազդել Ռուսաստանի նախագահի ընտրությունների արդյունքների վրա: Կարծես թե դրանց վրա կարող է ինչ-որ բան ազդել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. henri says:

    Դիտողութիւնը շատ տեղին է և միացեալ նահանգներու առած անակնկալ որոշումին վրայէն վրէժխնդրութեան հոտ կու գայ և արդիւնք է ներքին տագնապի ; շատ մեծ նմանութիւն կը տեսնեմ ստալինեան մեթոտներուն/պահելով համեմատութիւնները բնականաբար/ որ առանց որեւէ դատաստանի հազարաւոր,թերեւս միլիոնաւոր անմեղ մարդիկ Սիպիր աքսորած կամ պատին տակ շարած գնդակահարած էր; սակաւաթիւ են այն երկիրները ուր ընտրութիւնները ընտրողներուն կամքի արտայայտութիւն են – Ներկայիս ամէնէն տարածուած ձեւը բիրտ ուժն է կամ պաշտօններու և դրամական կաշառքներու բաշխումը . ՈՒՐ ՄՆԱՑ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐՈՒ ԱԶԱՏ ԿԱՄՔԸ ???

  2. Մարգար Մախսուդյան says:

    https://ru.investing.com/news/%D0%9E%D0%B1%D1%89%D0%B8%D0%B5-%D0%9D%D0%BE%D0%B2%D0%BE%D1%81%D1%82%D0%B8/article-529420
    .
    …министр финансов Стивен Мнучин заявил, что за публикацией «путинского списка» могут последовать новые санкции. Министр отметил, что в засекреченной части доклада содержится намного больше информации, чем в представленной публичной версии, и что ожидаются новые санкции. Это говорит о сохранении геополитического риска на рынке.

  3. Artur Lazarian says:

    Դատելով նրանց արձագանքներից (Մեդվեդեւ, Լաւրով, Մատվիենկո, Վոլոդին, նաեւ Պուտին)՝ ռուսները բաւականին «անհանգստացած ու մանթո» էին 🙂

    ԱՄՆ-ն առաջնակարգ դիւանագիտութիւն ունի: Նա իր անելիքը յստակ գիտի:

    Այս պատժամիջոցները երկարաժամկէտ կտրուածքով դրական կը լինեն նաեւ Հայաստանի համար (Ռուսաստանի պատճառով է, որ Հարաւային Կովկասը աշխարհի ամենառազմականացուած գօտիներից մէկն է աշխարհում):

    Ես այսօր ուրախ եմ, որ չնայած լինելով փոքրամասնութիւն, պաշտպանել եմ Հանրապետական Թրամփի թեկնածութիւնը:

    Ռուսաստանը չի կարող այդքան հեշտօրէն թքել հաստատուած աշխարհակարգի վրայ ու բռնակցել Ղրիմը, ապակայունացնել զանազան հակամարտ օջախներ, էներգետիկ կախուածութեան մէջ պահել շատ ու շատ երկրներ եւ այլն:

    Ռուսաստանը այդպէս էլ դասեր չի քաղում իր տխրահռչակ նախորդի՝ Խորհրդային Միութեան անփառունակ պատմութիւնից:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031