Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է 0,8 տոկոս գնաճի ու 7 տոկոս տնտեսական աճի պայմաններում կյանքի վատացման գաղտնիքը

Հունվար 16,2018 21:21

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող. ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով գնաճի եւ տնտեսական աճի հակասությունների մասին՝ ասաց. «Ի վերջո, մենք պետք է հասկանանք մի բան. ուզենք թե չուզենք՝ պետք է հաշվի առնենք նաեւ ազգային վիճակագրության ծառայության տվյալները: Եթե առաջնորդվում ենք կառավարության եւ ԱՎԾ ներկայացվող տվյալներով, ապա տարեկան կտրվածքով 2017-ին մենք ունեցել ենք ընդամենը 0,8 % գնաճ եւ 7 % տնտեսական աճ: Թվում է՝ սրանք այն ցուցանիշերն էին, որին ամբողջ ժողովուրդը պետք է ծափահարեր եւ կարծեր՝ իր կյանքի պայմանները լավացել են: Ավելին, ըստ տնտեսագետներից շատերի եւ վերլուծությունների, մեր կարգի երկրներում նորմալ կլիներ, որ մինչեւ 3-4 տոկոս գնաճ ունենայինք: Դա մի քիչ կթուլացներ տնտեսությունը եւ տնտեսական ակտիվացում կունենայինք:

Ըստ էության, եթե ավելի խորը վերլուծենք, այս 7 % գնաճը ցույց է տալիս, որ տնտեսությունը մի քիչ պասիվ վիճակում է եղել: Հիմա ինչպե՞ս է ստացվում, որ մի կողմից ունենք ԱՎԾ այս թվերը, մյուս կողմից՝ չունենք գոհ հասարակություն, ունենք ավելի դժգոհություն, թանկացումների հետ կապված բում եւ դժգոհության ալիք: Ամբողջ խնդիրն այն է, որ 0,8 % գնաճը ԱՎԾ-ն տալիս է 500 անուն ապրանքի համար, որի մեջ ներառված են ապրանքներ, որոնք մենք տարվա ընթացքում կարող է ընդհանրապես չենք էլ օգտագործում: Օրինակ, փղոսկր, մոլիբդեն: Իսկ այն ապրանքները, որ մենք օգտագործում ենք ամեն օր, լրիվ այլ վիճակագրություն է: Սկսենք նվազագույն զամբյուղից: 0,8 տոկոսին նվազագույն զամբյուղից միայն հացն է (0,6 %) մոտ: Բայց եթե ծախսի տեսանկյունից ենք վերցնում, հացը տեսակարար կշիռ չի կազմում նվազագույն զամբյուղի առեւտրի մեջ:

Մնացած բոլոր ապրանքներն սկսվում են ութ տոկոսից՝ հասնելով 30 տոկոսի: Օրինակ, ձկնամթերքը (28 %): Ընդհանուր նվազագույն զամբյուղից դուրս գտնվող ապրանքներ, որոնք մենք օգտագործում ենք հաճախ: Կարագը եւ այլ տեսակի մսամթերքը թանկացել են մինչեւ 40 % ըստ ԱՎԾ-ի, բայց իրականում՝ ավելի շատ: Բայց եթե անգամ առաջնորդվենք այս թվերով, պարենային զամբյուղը թանկացել է մոտ 20 %: Այստեղից հասկանալի է եկամուտների հետ տեղի ունեցած: Նվազագույն աշխատավարձը չի բարձրացել, միջին կենսաթոշակը չի բարձրացել: Մենք էլ ունենք աղքատ հասարակություն (պաշտոնականով՝ 30 %), բայց իրականում 50 %-ից ավելի է: Սրանք ցուցանիշեր են, որոնք պետք է նպաստեն կյանքի վատացմանը եւ արտագաղթի աճին», – ասաց Բաբկեն Պիպոյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031