Ամերիկյան The Daily Show հաղորդման վարող, երգիծաբան Թրևոր Նոյը Թրամփին քննադատելիս համեմատական է անցկացրել և հայերի մասին խոսել որպես «կեղտոտ հայեր»:
Նոյը նկատի է ունեցել նախագահի թվիթերյան գրառումը, որում նա խոսում է իր խելքի և կայուն հոգեվիճակի մասին՝ նշելով, որ իր շրջապատում բոլորն այդպես են կարծում:
«Սա, իսկապես, զվարճալի է,- ասել է Նոյը:- Միայն Դոնալդ Թրամփը կարող էր պաշտպանել իրեն, և միևնույն նախադասության մեջ լիովին արժեզրկել իր տեսակետը: Դա նման է այն բանին, երբ մեկն ասի՝ «Ես ամենահանդուրժող մարդն եմ, հարցրեք այս կեղտոտ հային»»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
….Այդ «մեկնաբան» կոչվածի ,ձեռեքերին ու դեմքին նայելիս՝թվում է թե ,այդ մարդը՝ընդհանրապես օճառի երես չի տեսել,ավելացրած ,որ,չերեւացող՝ լեզուն էլ անլվա…