Լրահոս
Օրվա լրահոսը

Ապակյա տարաներով հարվածել է մորաքրոջը, պապին, տանիքից ցած նետվել

Հունվար 09,2018 11:16

Երեկ՝ հունվարի 8-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է Բերդ քաղաքի բնակիչ Ա. Եսայանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017թ. օգոստոսի 9-ին, ժամը 8-ի սահմաններում վիրակապերը փոխելու համար հիվանդանոց գնալու հարցի շուրջ վիճաբանել է իր մորաքրոջ հետ, որի ընթացքում ապակյա տարաներով, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, դիտավորությամբ հարվածներ է հասցրել մորաքրոջ գլխի շրջանում, պատճառելով առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:

Ա. Եսայանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է երկու եւ ավելի անձանց նկատմամբ»): Նա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հարազատների հսկողությանը հանձնելը:

Բերդ քաղաքից տեղեկացանք, որ Ա. Եսայանը 20-ն անց տարիքի երիտասարդ է, նա հոգեկան խնդիրներ ունի: Փոքր հասակում ուժեղ էլեկտրահարվել է, ինչը նրա հիվանդության պատճառ կարող է լինել:

Նշված օրը`2017թ. օգոստոսի 9-ին Ա. Եսայանը հարվածել է ոչ միայն իր մորաքրոջը, այլ նաեւ՝ պապին, որից հետո սթափվելով, գիտակցելով իր կատարածը`իրենց տան տանիքից ցած է նետվել, ստանալով կոտրվածքներ:

Ա. Եսայանի շահերը դատարանում պաշտպանում է հանրային պաշտպան Գայանե Զաքարյանը: Նրանից տեղեկացանք, որ հունվարի 8-ի դատական նիստը, մեղադրողի բացակայելու պատճառով, չի կայացել: Այդ գործով դատական հաջորդ նիստը նշանակված է հունվարի 18-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031