Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանի մեքենան վաճառվեց

Դեկտեմբեր 27,2017 17:33

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սպասարկած ավտոմեքենան այսօր աճուրդում վաճառվեց՝ 5 միլիոն 500 հազար դրամով: Նախկին աճուրդների ժամանակ հայտեր չէին ներկայացվում: Այս անգամ էլ 3 հայտ է ներկայացվել, սակայն աճուրդին մեկ հոգի է մասնակցել: Այս մասին Aravot.am-ին ասացին ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունից:

Հիշեցնենք, որ  ՀՀ առաջին նախագահին սպասարկածը  1982 թվականի արտադրության «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի մեքենա է: Սրա մեկնարկային գինը եղել է 17 միլիոն դրամ: Եվ ըստ օրենքի, եթե աճուրդում հայտ չի ներկայացվում եւ գնորդ չի լինում, ապա աճուրդի հանված ապրանքի գինը նվազեցվում է: Ըստ այդմ, այս ավտոմեքենայի գինը 17 միլիոնից նվազեցվել էր 10 միլիոն 880 հազար դրամ, ապա նոյեմբերի 27-ին` 8 միլիոն 704 հազար դրամ, իսկ այսօր այն իջեցվեց 5.5 միլիոն դրամի:

Թե ով է ՀՀ առաջին նախագահի մեքենայի գնորդը, պետգույքի վարչությունից վստահեցրին, որ Մասնավորեցման մասին օրենքի 31-րդ հոդվածի համաձայն՝ իրավունք չունեն բացահայտել գնորդին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031