Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Բարեկամավանցու կոչը իշխանավորներին. «Եկեք, տեսեք սահմանամերձ, խավար, դատարկված գյուղը»

Դեկտեմբեր 19,2017 22:40

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ, հեռավոր Բարեկամավան գյուղում խորհրդային տարիներին սկսված, Հայաստանի անկախության տարիներին մեծ թափ ստացած արտագաղթի պատճառով գյուղում քիչ բնակիչ է մնացել: Բարեկամավանից հայտնեցին, որ վերջին մեկ ամսում փոքրիկ գյուղի մոտ 20 բնակիչ Բարեկամավանից հեռացել է: Նրանք հիմնականում տարեց մարդիկ են, ովքեր ձմռանը գնացել են Հայաստանում եւ արտերկրում ապրող իրենց զավակների մոտ: Բարեկամավանի բնակիչներից մեկը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, ասաց, որ գյուղում մնացել են միայն դպրոցահասակ երեխաների ծնողները եւ նրանք, ովքեր հիմնական աշխատանք ունեն: Բարեկամավանում փողոցների գիշերային լուսավորություն չկա, գիշերները թաղերի սակավաթիվ տներում է լույս վառվում:

Բարեկամավանի բնակիչը Հայաստանի իշխանավորներին կոչ արեց. «Մի երեկո եկեք, Բարեկամավանի բարձունքից տեսեք սահմանամերձ, խավար, դատարկված գյուղը»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031