Լրահոս
Օրվա լրահոսը

Հոռոմայրի խայտառակ վերականգնումն արտացոլում է ոլորտում առկա վիճակը

Դեկտեմբեր 18,2017 11:11

«Պահպանե՛նք մեր մշակութային արժեքները» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը

Մամուլում և սոցցանցերում տարածված լուսանկարները, որոնք արտացոլում են Լոռվա մարզում Հոռոմայրի (VII-XIV դդ.) եկեղեցու խայտառակ վերականգնումը, ոլորտում տիրող վիճակի խոսուն վկայությունն են:

Այն ժամանակ, երբ երկրով մեկ հարյուրավոր պատմաճարտարապետական կոթողներ կործանվում են անտերությունից, գոնե մեկ կոթողի փրկությունը կարծես թե պետք է խանդավառությամբ ընդունվեր, սակայն սա այն դեպքն է, երբ ունքը հանելու փոխարեն աչքն էլ հետն է հանվում. վանքի խոնարհված հնադարյան պատերի վրա պարզապես նոր անճաշակ եկեղեցի է կառուցված:

Լոռվա մարզպետի մեկենասությամբ վերականգնված Հոռոմայրը մեր պատմության, մշակույթի հանդեպ թեթևամիտ վերաբերմունքի արգասիքն է:

Ցավալի է, որ ոլորտի մասնագետները հիմնականում խուսափում են բարձրաձայնել իրենց դժգոհությունները, քանի որ կապված են մշակույթի նախարարության հետ: Միևնույն ժամանակ, մասնավոր զրույցներում նրանք արտահայտում են իրենց զարհուրանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031