ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ուշագրավ մի դեպք պատմեց, թե ինչպես են վարվել մեր պատգամավորների հետ սահմանային անցակետում:
Նա ասաց, որ արդեն երկրորդ քառօրյան է, ուզում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հարց տալ, չի գալիս ԱԺ. «Տաջիկստանի Հանրապետության նախագահի հրավերով ԱԺ-ից պատվիրակություն էր գնացել, պարոն Բաբլոյան, կներեք, խոսքս վերաբերում է մեր պետության երկրորդ դեմքին: Հետ գալուց Մոսկվայի օդանավակայանում, այնտեղ Մոսկվա-Երեւան ինքնաթիռն ուշացել էր ու ամբողջ ուղեւորների դեմը, անցումային կետում, հասկանում եմ, ուրիշ պետության սահմանն ենք հատում, պետք է ենթարկվենք իրենց օրենքներին, բայց լինելով ԵԱՏՄ անդամ, անցումային կետում խուզարկում են երկրորդ դեմքին, ռեմեն են հանել տալիս, գոտին են հանել տալիս, մի հատ ինչ-որ սերժանտ՝ ամբողջ մեր ժողովրդի աչքի դեմը: Մի քիչ տհաճ է, մեր պետության երկրորդ դեմքին է վերաբերվում»:
Նա հարցրեց՝ չկա՞ ինչ-որ միջպետական պայմանագիր, որ նման բան չլինի:
Ի վերջո, Սասուն Միքայելյանը նշեց, որ եթե ՌԴ պետդումայի նախագահ Վյաչիսլավ Վոլոդինը գալիս է Հայաստան, մենք ձեռքերի վրա ենք ընդունում, ոչ թե գոտին ենք հանել տալիս. «Որպես զինվոր՝ իմ համար շատ տհաճ էր»:
Կառավարությունը հորդորեց հարցը գրավոր ձեւակերպել՝ ասելով, որ արտգործնախարարը կպատասխանի հարցին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
իսկ ինչու պիտի չհանեն….Իսրայելում,հարկ եղած դեպքում վարտիկն էլ են հանում:Հուսանք լավ օրերը դեռ կգան(վարտիկ հանելու):Գալով Վոլոդինի դեպքին, զարմանալու բան չեմ տեսնում՝ դուք նրանից կախում ունեք,նա ձեզանից՝ ոչ:«Խնդալու կամ լալու պատճառ կարծեմ՝ չիք»: