Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդներն ազդվել են Գրիգից, Պաչյանից եւ Սարիբեկյանից ու նկարել

Նոյեմբեր 30,2017 16:24

Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի ուսանողները «Երեք պատմություն» ծրագրի շրջանակներում ունեցել են երեք հանդիպում-քննարկում ժամանակակից գրողներ Գրիգի, Արամ Պաչյանի և Հրաչյա Սարիբեկյանի հետ, հեղինակներն իրենց ընտրությամբ ընթերցել են պատմվածքներ, որոնց մոտիվներով էլ ուսանողները ստեղծագործել են: Այժմ ցուցահանդեսը գործում է քոլեջում:

«Երեք պատմություն» նախագծի համադրող, արվեստաբան Ելենա Մովսեսյանը նշեց, որ գրողների հետ հանդիպում-քննարկումները բաց են եղել. «Մենք պայման ունեինք, որ յուրաքանչյուր հեղինակ ընդհանուր պետք է խոսի իր ստեղծագործություններից, բայց կենտրոնանա մեկ պատմվածքի վրա: Սակայն, երեխաներն այնքան հետաքրքրված էին, որ սկսեցին տարբեր գործեր կարդալ, ու «Երեք պատմվածք» նախագիծն ընդլայնվեց: Այժմ ցուցահանդեսում ներկայացված 124 աշխատանք ունենք, մասնակցել է տարբեր կուրսերի 54 ուսանող, տարբեր նյութերով են աշխատել, ստեղծել բազմաժանր աշխատանքներ` գրաֆիկական, գեղանկարչական գործեր, կոլաժներ, քանդակներ…Յուրաքանչյուրն իր նյութի մեջ վերարտադրել է այն հույզերը, որ ստացել է հեղինակներից»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Նախագծի մանրամասների վերաբերյալ քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանի հետ զրույցի մանրամասները` դեկտեմբերի 1-ի տպագիր «Առավոտում»:

 

Լուսանկարները` հեղինակի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930