Ռուսաստանի «Առաջին ալիքի» եթերում «Ժամանակը ցույց կտա» (Время покажет) հաղորդման շրջանակում քննարկվել է Հայաստանի և ԵՄ-ի միջև մերձեցման համաձայնագիրը:
https://www.youtube.com/watch?v=l1NYIhxDK6g
Ռուս լրագրող Մաքսիմ Շևչենկոյի և լեհ քաղաքագետ Տոմաշ Մացեյչուկի միջև թեժ քննարկումը՝ առանց խմբագրման.
-Մաքս, ասա՛ խնդրեմ, Հայաստանը ձեր դաշնակի՞ցն է, թե՞ թշնամին:
-Հայերի այն հատվածը, որը Ռուսաստանի դաշնակիցն է, մեր դաշնակիցն է, իսկ հայերի այն հատվածը, որը ձեր դաշնակիցն է, մեր թշնամին է:
-Իսկ Ղարաբաղն ու՞մն է:
-Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է, և Ղարաբաղի ճակատագիրը պետք է որոշվի Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի միջնորդությամբ:
-Իսկ ես՝ որպես լեհ, կասեմ, որ Ղարաբաղը՝ Արցախը, Հայաստան է, հետևաբար Հայաստանը կլինի մեզ հետ: Հայաստանը կլինի մեր դաշնակիցը, ոչ թե ձեր, որովհետև դուք՝ ռուսներդ, զենք եք վաճառում ադրբեջանցիներին: Ադրբեջանցիները սպանում են հայերին: Դա երկերեսանիություն է:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ