Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած պատանդառության դեպքով տուժող Լիլիթ Հովհաննիսյանի հայրը պնդում է, որ նախկին փեսան պատանդ վերցնելիս ալկոհոլի ազդեցության տակ է եղել:
Հիշեցնենք, որ փորձաքննության արդյունքների համաձայն, Արգամ Հովիկյանը՝ պատանդառուն, դեպքի ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ չի եղել:
«Չգիտեմ՝ ոնց են ստուգել, որ ասում են, թե խմիչք չի օգտագործել, երբ նա փորձել է աղջկաս վիզը կտրել, աղջիկս ալկոհոլի հոտ է զգացել: Հարցրի Լիլիթ խմա՞ծ էր, ասաց՝ պապ, խմիչքի ահավոր հոտ էր գալիս»,- Aravot.am-ին պատմեց Լիլիթի հայրը՝ Էդգար Հովհաննիսյանը:
Նախկին փեսայի արարքը Էդգար Հովհաննիսյանը «թշնամություն է» համարում. «Նման մարդկանց պետք է վառել, վերացնել, ժողովրդի ներկայությամբ փրթիկ-փրթիկ անել, որ մինչեւ այն երեք տարեկան տղայի վիճակը դեռ չի կարգավորվել, երեխան նորմալ դեռ չի կարողանում խոսել, վախի զգացում կա երեխայի մեջ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Պարզապես զարմանում եմ ԶԼՄ-ների լրատվական կայքերին, որ առանց ճշգրտության նմանատիպ սուտ և մարդկանց վարքաբեկվող նյութեր են տարածում, ինչ որ խեղկատակների հայտարարությամբ: Եթե նման ընտանիքներ քանդող, սերը՝ ողբերգության վերածող ստահակների անպատասխանատու հայտարարություններ են Ձեր էջում տեղադրվում, ապա հիշեք կան իրավապահներ և կան այնպիսի համակարգեր, որոնք կարող են Ձեզ ճիշտ լուսաբանություն հաղորդել, ինչ վերաբերում է երեխային նա շատ լավ խոսում է, խաղում և ոչ մի խնդիրներ չունի, իսկ այ խեղկատակ եդգար հովհաննիսյանն հարգ չեմ համարում մեծատառով գրել…բավականին լուրջ մտավոր խնդիրներ ունի, և խորհուրդ՝ օգնություն ցուցաբերեք որպեսզի նա հիշի ի վերջո մարդ է ծնվել,,,