Գյումրու «Մուշ» նորակառույց թաղամասի բնակիչներից հենց նոր ահազանգ ստացանք, որ զինվորական համազգեստով երկու երիտասարդ ռուս տղամարդիկ՝ գունավոր լուսանկարը ձեռքերին, շրջելով շենքերի բակերով, փնտրում են զինծառայողի։ Նրանք հարցուփորձ են անում բնակիչներին, թե արդյոք չե՞ն տեսել լուսանկարի երիտասարդ տղային։
Aravot.am-ը ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հետաքրքրվեց, թե ո՞ւմ են փնտրում, 102-րդ ռազմաբազայից որևէ հաղորդում ստացե՞լ են այս մասին։ Մեզ տեղեկացրեցին, որ նման բովանդակությամբ հաղորդում իրենց մոտ չի ստացվել, չունեն նման տեղեկություններ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ