Բանակ չգնալու համար ներկայիս տղա ուսանողների պայքարի հետ կապված մի պատմություն հիշեցի, որը հայրս է պատմել: Նա Մոսկվայի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետ է ընդունվել 17 տարեկանում՝ 1945 թվականին: Նրա հետ սովորում էին Մեծ հայրենական պատերազմից վերադարձած երիտասարդները, որոնցից հայրս հատկապես առանձնացնում է Էվալդ Իլյենկովին: Այդ մարդու տանը կլավեսին էր դրված, եւ Իլյենկովը բավականին վարժ դասական գործեր էր նվագում: Պատերազմի դժոխքը նրան չխանգարեց դառնալ նշանավոր գիտնական (կարդացեք նրա գրքերը՝ մեծ բավականություն կստանաք), հղկված մտավորական, չխանգարեց անգամ պահպանել կլավեսին նվագելու հմտությունները:
Թե այսօր ինչու պիտի ապագա գիտնականների մոտ բակալավրիատից հետո զինվորական ծառայության ժամանակ գիտելիքները հօդս ցնդեն, այնքան էլ հասկանալի չէ: Մանավանդ որ առաջարկվող ծառայության ռեժիմը հնարավորություն կտա չկտրվել գրքերից՝ իհարկե, նրանց համար, ովքեր իսկապես կապված են գիտության հետ, ոչ թե ձեւեր են թափում, թե մտահոգված են հայոց գիտության ճակատագրով:
Այդ թեմայի հետ կապված ուշագրավ էր ռազմաճակատից վերադարձած եւս մի երիտասարդի, այս անգամ՝ մեր հայրենակցի վարքագիծը: Ապրիլյան պատերազմի մասնակից, Մարտական խաչի ասպետ Հարություն Բադալյանը վերջերս նույնպես խոսել է այն մասին, որ բանակում ծառայելը չի կարող խանգարել կրթությանն ու գիտությանը: Բայց ինձ հատկապես դուր եկավ, թե ինչպե՛ս էր նա այդ թեմայով խոսում՝ «ես ծառայությունից առաջ սովորում էի Ագրարայինում, ծառայությունն ինձ օգնեց կողմնորոշվել, եւ ես հիմա սովորում եմ Տնտեսագիտականում»: Ոչ թե «ֆիդայի եմ», «երկրապահ եմ», «ազատամարտիկ եմ», «կռված տղա եմ», «արյուն եմ թափել», ինչից մենք պետք է եզրակացնենք, որ նման մարդուն հիմա ամեն ինչ թույլատրելի է եւ ներելի: Ոչ, «ծառայել եմ բանակում, հիմա ուսանող եմ»՝ այդ մտածելակերպն ինձ ոչ միայն ավելի համեստ եւ արժանապատիվ է թվում, այլեւ ավելի պետական՝ «փափախի», «պատրոնդաշի» եւ «մաուզերիստների տրնգիի» համեմատ:
Ժամանակակից բանակին պետք են բարձրագույն կրթությամբ մարդիկ, բանակին պետք են գիտությունն ու կրթությունը, իսկ վերջիններիս զարգացման համար բանակը կարող է եւ պետք է խթանիչ ուժ դառնա: Որ այդ ոլորտները փոխկապակցված են՝ դրա հետ ոչ ոք կարծես թե չի վիճում: Փոխարենը վեճ է գնում այն մասին, թե ով ինչպես է ծառայել կամ չի ծառայել բանակում: Դա, ժամանակակից լեզվով ասած, «թրոլինգ» է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Երեկ պատահաբար պարզեցի, որ Վիգեն Սարգսյանը միայն երեք աղջիկ երեխա ունի, տղա չունի: Շատերին հասկանալի կլինի թե ինչու եմ նշում այս փաստը: Իհարկե պետական այրերի նկատմամբ պրիմիտիվ դատողությունները և վերլուծությունները կարծում եմ ընդունելի չեն, որովհետև օրինակ շատերը գիտեն Մեծ Հյարենականում Ստալինի տղայի ճակատագիրը: Վստահ եմ, որ եթե Վիգեն Սարգսյանը ունենար երեք տղա, և տարկետման օրենքն էլ ուժի մեջ մտներ, որևէ կերպ չէր խառնվելու իր որդիների ծառայելու հետ կապված գործընթացներին, և նրանք ամենայն հավանականությամբ կզորակոչվեին Արցախ և կտեղակայվեին մարտական դիրքերը պաշտպանող որևէ զորագնդում, որովհետև նա հավանաբար շատ ավելի պետական մտածելակերպ ունի, քան օրինակ հենց նույն Ստալինը: Ինչևէ, հասկանալով որ շատ մորթապաշտ երանգներ և անձնական հետաքրքրվածության դրսևորում է պարունակում հարցս, այնուամենայնիվ , նախապես ներողություն խնդրելով հարցնում եմ պարոն Աբրահամյանին: Դուք պարտադիր զինվորական ծառայության ենթակա տղա երեխա ունեք?
Այս պահիս ծառայում է:
Ենթադրենք ունենք 2 հավասար օժտված ծրագրավորող (դաշնակահար, ֆուտբոլիստ …) :
Նրանցից մեկը մինչև 25 տարեկանը 2-3 տարի թողնում է իր մասնագիտությունը ու գնում բանակ, զբաղվում իր մասնագիտության հետ կապ չունեցող գործերով, մյուսը շարունակում է կատարելագործել իր մասնագիտական ունակությունները: Ով կդառնա ավելի լավ մասնագետ:
Իմ ունեցած տրամաբանությամբ, փորձով ու տեղեկություններով, մասնագիտությունից չկտրվածը կունենա մեծ առավելություն: Միգուցե հումանիտար գիտություններ կան, որի դեպքում բանակ գնալը նույնիսկ առավելություն է, բայց շատ մասնագիտությունների դեպքում մարդուն 2-3 տարով մասնագիտությունից կտրելը մրցունակության առումով կարծում եմ մեծ հարված կլինի:
Կան արդյոք գիտական, սոցիոլոգիական հետազոտություններ, թե ասենք մեր բանակում ծառայած ծրագրավորող-դաշնակահար-ֆուտբոլիստները ինչքանով մրցունակ կլինեն համաշխարհային շուկայում: Թե չէ ինչ-որ պատգամավոր նստած հպարտ-հպարտ պատմում է, որ իրեն ծառայությունը չի խանգարել պատգամավոր դառնալ: Պատգամավոր դառնալուն իհարկե չի խանգարի: Բայց Մխիթարյան, Դավիթ Յան, Համասյան դառնալուն կխանգարի թե չէ: Էլ չեմ ասում Ջոբսի ու Մեսիի մասին:
Այդ մակարդակի միջազգային նվաճումներ ունեցող երկտասարդները ազատվել են եւ ազատվելու են զինվորական ծառայությունից: Ձեր թվարկածներից Հայաստանի քաղաքացի է Հենրիխ Մխիթարյանը, որը կառավարության որոշմամբ ազատվել է ծառայությունից: Նույնը, ասենք, ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Սերգեյ Խաչատրյանը: Տարեկան 2-3 այդպիսի երտասարդներ կան: Ինչ մնում է, օրինակ, լավ, բայց ոչ միջազգային մակարդակի, բակալավրիատի կրթություն ունեցող ծրագրավորողներին, ապա, կարծում եմ, ճիշտ հակառակը՝ նրանք հենց իրենց մասնագիտությամբ պիտի ծառայեն բանակում: Ծառայեն որպես սպա, աշխատավարձ ստանան, ամիսը մեկ շաբաթ լինեն ընտանիքներում եւ այլն:
Ես լավ չեմ պատկերացնում Մխիթարյանի մակարդակի ֆուտբոլիստը, եթե նույնիսկ 18 տարեկանում լրիվ բացահայտված լինի տաղանդը (բազմաթիվ դեպքերում ու բազմաթիվ մասնագիտություններում լրիվ բացահայտված չի լինում մարդու տաղանդը 18-ում), ինչպես պետք է շարունակի մասնագիտական աճ ունենալ, եթե իրենից մի քանի տարի ինտերվալով ուրիշ ֆուտբոլիստ չլինի երկրում: Մխիթարյանի ժամանակ այդպես չի եղել:
Ինչ վերաբերվում է ծրագրավորողներին ու այլ մասնագիտությունների: Արդյոք կան հաշվարկներ թե սպա զորակոչվածներից որ մասնագիտությունը ունեցողներից որ մասը հնարավորութուն կունենա իր մասնագիտությամբ աշխատել: Արդյոք բանակը հնարավորություն ունի այդ մասնագետների մասնագիտական հմտությունները գնահատելու ու ըստ իրենց ունակությունների և մասնագիտությունների խնդիրներ առաջադրելու: Բացառիկ տաղանդը, որը հաշվի են առնելու , ես ինչքան հասկանում եմ, միջազգային օլիմպիադաների հաղթանակներով են ուզում չափել: Կան արդյոք հաշվարկներ, թե ասենք խոշոր նվաճումների հասած ինժեներների քանի տոկոսն է, որ միջազգային օլիմպիադաներում մրցանակ չունի ու քանի տոկոսն ունի:
Շատ մասնագիտություններ այսօր կան միայն միջազգային մակարդակով: Այսինքն ծրագրավորողը միջազգային մակարդակով լավն է կամ վատը, կամ դրանց արանքում: Տեղական մակարդակով ծրագրավորող չկա: Հիմա տարին մի քանի ծրագրավորող գիտությամբ զբաղվելու պատրվակով չէր գնում բանակ, շարունակում էր աշխատել ու հասնում էր որոշակի մակարդակի: Նաև դրա շնորհիվ քիչ թե շատ հաջողություններ ունենք ՏՏ ոլորտում: Կան հաշվարկներ թե այդ մարդկանցից քանիսն են պետք իրենց մասնագիտություններով հանդերձ բանակում: Բանակում կան մեխանիզմներ այդ մարդկանց գիտելիքներն իրացնելու ու մասնագիտական աճն ապահովելու համար:
Ընդհանրապես ինչ որ տեսակի հաշվարկ ու վերլուծություն կա, թե չէ:
Հարցերի մեծ մասի հասցեատերը ես չեմ, հարգելի Արտակ: Պարզապես տեղեկատվություն հայտնեմ՝ նոր նախագծով 18 տարեկանում երիտասարդը հնարավորություն կունենա բուհ ընդունվելու, տարկետում ստանալու եւ 4 տարի իր տաղանդները դրսեւորելու: Մնացածը տեսակետի խնդիր է: Շնորհակալություն մեկնաբանության համար:
ՈՒզում էի հասկանալ կան ինչ-որ վերլուծություններ, հաշվարկներ, ուսումնասիրություններ տեսակետների հիմքում ընկած, թե ով իր ծառայած տղայի աշխատավարձի չափսից գոհ է, կողմ է տարկետումը հանելուն, հանձինս samvel – ի, ով էլ գոհ չի՝ դեմ:
Ինչքան հասկացա, տեղեկություն չկա նման վերլուծությունների մասին:
Շնորհակալություն:
Խորհրդային ժամանակներում էլ էին ուսանողներին տանում բանակ, իմ ծառայության երկրորդ տարում հայտնվեցին ուսանող զինվորները, ասեմ, որ նրանք շատ հզոր ձեւով բարձրացրին ոչ միայն բանակի մակարդակը, այլ նաեւ մարտական պատրաստակամությունը՝ հատկապես այն զորքերում, որտեղ ուղեղի մկաններ էին պահանջվում:
Narek Malyan
Երբ լրահոսում կարդում եմ ՙՙԱՊԱԳԱ գիտնականները ցույց են կազմակերպում՚՚ ես, որպես ԱՊԱԳԱ նոբելյան մրցանակակիր ցանկանում եմ միանալ նրանց…
#Նիսյա
#гости_из_будущего
😀 (y)
-մեջբերում եմ նրա խոսքերը ՖԲ-ից
Իմ տղան Պոլիտեխնիկի երկրորդ կուրսից զորակոչվել է բանակ, ապա շարունակել և ավարտել այն, իսկ այժմ ՏՏ ոլորտում բարձրակարգ պաշտոնյա է, ավարտել է նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանը, անգլերենի որակավ որման դասընթացները և էլի շատ բաներ: Այնպես, որ… ճառեր մի կարդացեք:
Եթե բոլոր պետական, համայնքային,քաղ. ծառայության և ընտրովի պաշտոնների համար պարտադիր լինի ծառայությունը, բանակ գնալու համար հերթ կկանգնեն: Թող օրենք ընդունեն , որը կունենա նաև հետադարձ ուժ:
Թող Ուզբեկստանից օրինակ վերցնեն, ծառայածներին խրախուսելու մասով:
վախկոտութեան նիւթը մէկդի դնելով, այն ինչ կը վերաբերի խտրականութեան առարկումներին – թէ անոնք լինեն հիմնաւորուած կամ ոչ -, բացայայտ շփոթը, սխալ ըմբռնողութիւնը այն է թէ՝ զինուորական ծառայութիւնը կառավարութեան հանդէպ չէ, այլ երկրին, Հայրենիքին…
հետաքրքրական է որ այս նոյն երիտասարդներից շատեր «Մե՛նք ենք Տէրերը մեր Երկրին» եւ նոյնանման լոզունքներով փողոց կ’իջնեն
շատ լաւ տէր ենք կանգնում, պարզ է…
իսկ քանի որ ամէն բան պէտք է անձնականացուի – ել Գաղափար չի մնացել աշխարհում… – ՝ ոչ, իմ տղան Հայաստանում/Արցախում գինուորական պարտադիր ծառայութեան ենթակայ չէ, սակայն այլ ոլորտներում նա արտակարգ ծառայութիւն է մատուցանում այդտեղ, երկար տարիներէ ի վեր, լիովին իր ընտրութեամբ, իր ազատ կամքով, եւ նաեւ դիմագրաւելով վտանգներ, մինչ կարող էր ոչ մի բան ել չանել, հեռուից դիտել, իր անձնական քեֆին նայել
սակայն նա տասնեակներով մտերիմ ընկերներ ունի որոնք բոլորը ծառայում են, եռանդով, հպարտութեամբ եւ առանց ոչ մէկ գանգատի. կար որ առողջական պատճառներով չէին ուզում տանիլ ճակատ, յուսախաբութիւնից, ամօթից մաշում էր տղան, պնդեց ու պնդեց, մինչեւ որ տարին – Աստուած պահապան, մեր ասլան Տարօն –
https://www.youtube.com/watch?v=mcmnDVDMPpE
https://www.youtube.com/watch?v=QCMKUaRGHFk
https://www.youtube.com/watch?v=Gtcm7ZYoiPc
…. մաթեմատիկան, ֆիզիկան, քիմիան,..տարեկետման իրավունք ունեն, հումանիտար գիտություններ չկան – блья – блья ուսանողները պետք է զորակոչվեն: