Լրահոս
Օրվա լրահոսը

Նորարությունից մինչև սոցիալական ձեռնարկատիրություն. Ինչպես է EU4Businessը նպաստում ՓՄՁ զարգացմանը և ինչպես են ձեռնարկատերերը արձագանքում

Հոկտեմբեր 25,2017 16:17

Հայկական շատ փոքր և միջին ձեռնարկություններ (ՓՄՁ) կարծում են, որ իրենց խնդիրները սկսվում են երկրի սահմաններին՝ Հայաստանի իշխանությունների կիրառված հարկային և մաքսային կարգավորումների պատճառով: Այնուամենայնիվ, նրանից քչերն են բարձրացնում այս խնդիրները, քանի որ շատ ձեռնարկատերեր մտահոգված են իրենց գաղտնիության և քայլերի հետևանքների վերաբերյալ. Գործոններ, որոնք բիզնեսի զարգացման համար խոչընդոտներ են ստեղծում:

Այստեղ օգնության է գալիս bizprotect.am կայքը՝ նոր ազդարար կայք, որտեղ ՓՄՁ-ները կարող են անանուն հաղորդել բիզնես ռիսկերի և իրենց առաջ ծագող այլ խնդիրների մասին: Bizprotect.am կայքը ստեղծվել է ԵՄ-ի ֆինանսավորած SMEDA (Support to SME Development in Armenia, թարգմանաբար՝ Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում) նախագծի շրջանակներում, որը մաս է կազմում ԵՄ-ի՝ մասնավոր սեկտորին լայն աջակցությանը՝ EU4Business նախաձեռնության ներքո:

Երբ որ բիզնես ներկայացուցիչը կայքում տեղադրում է բողոքը, կայքի փորձագետները ուսումնասիրում են հաղորդումը և արագ պատասխան են տրամադրում: Նույնիսկ փորձագետները չգիտեն, թե ով է տեղադրում հաղորդումը, ինչը նշանակում է, որ կայքը 100 տոկոս անոնիմություն է ապահովում: Կայքը պատրաստվել է SMEDA-ի շրջանակներում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը իր կոնսորցիում գործընկերներ  Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Եվրոպական բիզնես ասոցիացիայի հետ: Ըստ Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Մարիամ Զադոյանի, կայքը ստեղծվել է 2017 թվականի ապրիլին: Եվ վերջին 5 ամսվա ընթացքում արդեն ստացել է 17 հայտ, որոնցից 15-ը հաստատվել է նախագծի փորձագետների կողմից:

Արկադի Սահակյան

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության իրավաբան Արկադի Սահակյանն ասում է, որ ծրագրի շրջանակներում իրենք բազմաթիվ հանդիպումներ են ունեցել բիզնես ներկայացուցիչների հետ ինչպես մայրաքաղաք Երևանում այնպես էլ Հայաստանի մարզերում: Նրանք քննարկել են հարկային և մաքսային ծառայությունների հետ կապված խնդիրներ, ինչպես նաև ազատ տնտեսական մրցակցության վերաբերյալ հարցերը. «Քննարկումների ժամանակ մենք բարձրացրել էինք մի շարք խնդիրներ, որոնք որ արդեն ծրագրի ավարտին որպես առաջարկությունների փաթեթ կներկայացվի կառավարությանը: Եվ մենք ծրագրից հետո հետամուտ ենք լինելու, թե որքանով են մեր ուղարկած առաջարկությունները կյանքի կոչվում, որովհետև դրանք եկել են պրակտիկ կյանքից և այսօր ամենաշատ հուզող հարցերն են, որոնք նաև խոչընդոտում են բիզնեսի առաջընթացին: Իսկ մենք ուզում ենք ունենալ հզոր տնտեսություն, և այդ ամենը կօգնի մեկ քայլ առաջ գնալ և զարգացնել մեր երկիրը»:

Մի շարք ներկայացված համակարգային փոփոխություններ ներառվել են Հայաստանի Հանրապետության պետեկամուտների կոմիտեի՝ 2015-2018 թվականների հակակոռուցիոն ռազմավարության Կոռուպցիոն ռիսկերի բացահայտման և չեզոքացման գործողությունների պլանի մեջ, օրինակ ինչպես մաքսային ոլորտում «Blue Channel»-ի ներդրումը, որը կնպաստի բիզնեսների աշխատանքին ներկրումներ կատարելիս: Բացի այդ, ծրագրի շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիան մոտավորապես 100 ՓՄՁ-ների ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրել: Իրավաբանների հայկական ասոցիացիան զեկույց է պատրաստել «Բիզնես միջավայրը Հայաստանի Հանրապետությունում. Հիմնական մարտահրավերները և առաջարկությունները» թեմայով, որը կներկայացվի Հայաստանի կառավարությանը:

Դիանա Սարումովա

Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովայի խոսքերով՝ նախագծի շրջանակներում իրենց հաջողվել է ստեղծել պետական-մասնավոր երկխոսության այնպիսի մի հարթակ, որտեղ բիզնեսները սկսեցին վստահել. «Մենք այս մի տարվա ընթացքում արդեն զգում ենք, որ այդ վստահության մակարդակը բարձրացել է, ու բիզնեսները ավելի ակտիվ են սկսել խոսել իրենց խնդիրների մասին: Բազմաթիվ հաջողության պատմություններ ունենք: Եվ հասկացանք, երբ միասին եք աշխատում, շատ մեծ արդյունքների կարելի է հասնել Հայաստանում»:

Միևնույն ժամանակ նույն նպատակով՝ բարելավել բիզնես մթնոլորտը Հայաստանում, SMEDA-ն ստեղծել է երկրորդ հարթակը՝ Palat.info-ն: Կայքը ստեղծել է Գեղարքունքի առևտրաարդյունաբերական պալատը իր կոնսորցիումի գործընկերներ Շիրակի և Սյունիքի առևտրաարդյունաբերական պալատների հետ միասին:

Palat.info-ն ՓՄՁ-ներին տրամադրում է խորհրդատվություն, տեղեկատվություն և շահերի պաշտպանություն: Արդեն կայքը տրամադրել է 400 խորհրդատվություն և 70 շահերի պաշտպանության ծառայություն, և բիզնես ներկայացուցիչներից ստացել է 50 նամակ:

Արտյոմ Գրիգորյան

Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն Արտյոմ Գրիգորյանը բարձր է գնահատում ծրագրի շարունակականությունը. «Մենք հիմքում դրեցինք երկու այլ առևտրաարդյունաբերական պալատների ուժեղացումը, որպեսզի ծրագրի ավարտից հետո, իրենք շարունակեն իրենց տեղերում նույն խորհրդատվությունը տալ: Հենց դա էր մեր հիմնական հաղթաթուղթը: Այսինքն` մենք կարողացանք և՛ ապահովել ծրագրի ցուցանիշները և միևնույն ժամանակ երկու կառույց ուժեղացրեցինք համայնքներում՝ մեկը Սյունիքում, մյուսը՝ Շիրակում»:

Արտյոմ Գրիգորյանի խոսքերով՝ նրանք ծրագրում են ուժեղացնել Հայաստանի այլ մարզերի առևտրաարդյունաբերական պալատները ևս. «Մենք կարծում ենք, որ պետք է լինի անկախ աջակցող կառույց, որը միջնորդ օղակ կհանդիսանա պետության և բիզնեսների միջև»:

Բայց բիզնես մթնոլորտի բարելավում միայն մեկն է այն գործառույթներից, որն իրականացնում է SMEDA-ն: Ծրագիրը, որը համաֆինանսավորում է Եվրոպական միությունը և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը իրականացվում է GIZ-ի «Մասնավոր սեկտորի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում: SMEDA-ի նպատակներից է տարբեր ոլորտներում ստեղծել աշխատատեղերի հնարավորություններ՝ մեծացնելով Հայաստանում հիմնված ՓՄՁ-ների թիվը և բարձրացնելով արդեն գործող ՓՄՁ-ների մրցակցությունը: Ինչպես նաև նպատակներից է բարելավել բիզնես միջավայր և այլ միջոցները, որոնք ներառում են դրամաշնորհներ և  տեխնիկական աջակցություն զարգացնելու համար նորարարական արտադրանքներ ներքին և արտաքին շուկաների համար: EU4business-ի շրջանակներում ԵՄ-ն տրամադրում է 64 միլիոն եվրո SMEDA-ին, որի տևողությունն է 2016 թվականի հունիսից մինչև 2019 թվականի դեկտեմբեր:

SMEDA-ն արդեն հայտարարել է դիմումների ներկայացման երկրորդ փուլը: Դիմումների վերջնաժամկետը 2017 թվականի նոյեմբերի 10-ն է:

Ուժեղ ՓՄՁ-ները կարևոր են տնտեսական աճի և ներառական զարգացումներ ի համար, դա է պատճառը, որ ՓՄՁ-ների աջակցությունը ԵՄ՝ Հայաստանի հետ զարգացման համագործակցության հիմնասյուներից մեկն է, հայտնում է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը՝ հավելելով, որ փոքր ձեռնարկությունները ժամանակակից տնտեսության ձևավորման գործում կարևոր դեր են խաղում իրենց նորարարության և արագ փոփոխվող շուկաներին հարմարվելու կարողության շնորհիվ:

Իսկապես, SMEDA EU4Business նախաձեռնությունը ԵՄ կողմից ֆինանսավորվող այն մի քանի ծրագրերից է, որն ընդգրկում է մի շարք ոլորտների լայն շրջանակ՝ բիզնես խորհրդատվության ծառայություններ, հասանելիություն նորաստեղծ մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդին, ներկայացնում է ավելի քան 40 միլիոն ներդրում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցով (ՎԶԵԲ), ֆինանսների հասանելիություն Եվրոպական ներդրումային բանկի միջոցով, աջակցություն մի շարք ՓՄՁ-ների զարգացման խնդիրների SMEDA նախագիծների շրջանակներում, և աջակցում է սոցիալական ձեռնարկատիրությանը:

Համայնքի զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով (CODE-SE) մեկ այլ նախագիծ է, որը իրականացվում է EU4Business նախագծի շրջանակներում: Այն նպաստում է համայնքի կայուն զարգացմանը և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների բարելավմանը և ՓՄՁ-ներին եկամուտներ ստեղծել՝ սոցիալական ձեռներեցության ծրագրեր իրականացնելու միջոցով: Նախագծի ընթացքում 27 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ Հայաստանի տարբեր անկյուններից մասնակցել են վերապատրաստման դասընթացներին, սակայն նրանցից միայն 10-ն են ֆինանսավորվել: ԵՄ-ն CODE-SE-ին տրամադրում է 289,379 եվրո, որը սկսվել է 2015 թվականի հոկտեմբերին և ավարտվելու է 2017 թվականի դեկտեմբերին:

Սևանի երիտասարդական ակումբ հասարակական կազմակերպությունը հաջողակ 10-ից մեկն է: Այն հիմնադրել է «Բոհեմ» արվեստանոց-թեյարանը 2017 թվականի հուլիս ամսին՝ փոքր հարմարավետ սրճարան Սևանի կենտրոնում՝ քաղաքապետարանի մոտ: Այն իսկապես մշակութային կենտրոն է. այստեղ կարելի է ծանոթանալ Հայաստանի մշակույթի, պատմության, ավանդույթների հետ, ձեռք բերել տարբեր հուշանվերներ, որոնք պատրաստվել են տեղացի վարպետների կողմից: Այստեղ բոլոր մանրունքները մտածված են, նույնիսկ առաստաղը, որտեղ կախված են հայ գրողների և հասարակական գործիչների նկարները, ինչպես նաև աշխարհահռչակ կտավների լուսանկարները:

Գոհար Մնացականյան

Սևանի երիտասարդական ակումբի նախագահ Գոհար Մնացականյանը թեյատան հիմնադիրն է: Նրա խոսքերով՝ «Համայնքի զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» նախագիծը իրենց ուշադրությունը գրավել է իր կրթական բաղադրիչով. «Ինքը շատ լավն էր, որովհետև դու մտնում էիր մի նավակի մեջ, որը ծովում լողում էր, չէիր կարող ծուլանալ և հետ դառնալ: Այդպես ինքը մեզ տարավ-տարավ և հասանք վերջին: Եվ նաև լավ էր այն առումով, որ ինքը քեզ հետո տալիս էր ինքնաֆինանսավորման հնարավորություն: Դրամաշնորհի ավարտից հետո, դու կարող ես շարունակել քո գործունեությունը: Վերջում դա դառնում է օգնություն քո բիզնեսը սկսելու համար»:

Հաննա Հանտլի

Կազմակերպության հետ բոլոր աշխատողները կամավորներ են, ինչպես մեր զրուցակից Հաննա Հանտլին, ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքից. «Սա այն էր, ինչի կարիքն համայնքն ուներ: Մինչև նախագիծը մենք հետազոտություններ ենք կատարել՝ հարցնելով համայնքի անդամներին, թե ինչի կարիքն ունեն, ինչքան գումար են նախատեսում ծախսել: Եվ մենք որոշում կայացրեցինք ստեղծել թեյատուն, որտեղ չեն ծխում: Նման այլ տեղեր Սևանում չկան: Այդպիսով՝ դժվար է երեխաների հետ գնալ սրճարան և սուրճ պատվիրել: Սևանում կան սրճարաններ, բայց նրանք նման են Երևանից դուրս գտնվող մյուս սրճարաններին՝ նրանք հաճելի չեն ընտանիքի մյուս անդամների համար»:

Հաննայի խոսքերով՝ Սևանի բնակիչները կարիք ունեին մի վայրի, որտեղ կարող էին հանգստանալ և մոռանալ իրենց առօրյա հոգսերի մասին: «Բոհեմը» դարձել է այդ վայրը. «Սկզբում՝ մարդիկ մի փոքր կասկածամիտ էին, նրանք խմում էին իրենց թեյը և մի անգամից հեռանում, նրանք չէին գիտակցում, որ կարող են մնալ: Բայց հիմա, ինչ մենք մի քիչ ավելի երկար ենք բաց, մարդիկ գալիս են և ժամանակն են անցկացնում: Նրանք գիտակցում են, որ նորմալ է ըմպելիք պատվիրել, հանդիպել ընկերներին և զրուցել»:

Մինչդեռ EU4Business-ի երկարաժամկետ նպատակն է նպաստել բիզնեսի և Հայաստանում ՓՄՁ ներդրումների մթնոլորտի բարելավմանը, արդեն երևում է, թե ինչպես ԵՄ աջակցությունը կարող է վստահություն պարգևել փոքր և միջին ձեռնարկություններին՝ ֆինանսների ավելի լավ հասանելիության, ավելի լավ պաշտպանության և խորհրդատվության միջոցով: Չնայած, որ ծրագիրը շարունակվում է, իր ազդեցությունը արդեն տեսանելի է, և այն դրական ազդեցություն է ունեցել Հայաստանի բիզնես աշխարհի վրա:

Հեղինակ՝ Ամի Չիչակյան

Այս հոդվածը հրապարակվել է “EU Neigbours east” նախագծի շրջանակներում: Արտահայտված տեսակետները բացառապես պատկանում են հոդվածի հեղինակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031