Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը՝ Կանազի մշակույթի պալատի մասին

Հոկտեմբեր 22,2017 16:33

«Երկիր Ծիրանի»  կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես պնդում է, թե ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը ցանկանում է տեր դառնալ Արաբկիր համայնքի պատմամաշակույթային հուշարձան  հանդիսացող Կանազի մշակույթի պալատին (կառուցվել է` 1958-ին):

«Պարզվում է` Հրանտ Թոխատյանը, Արամ Թոխատյանը և Արմեն Համբարձումյանը, 2016 թվականին հիմնադրել են «Արվեստի այբուբեն»  հիմնադրամը, որը գրանցված է Հրանտ Թոխատյանի բնակության հասցեում` քաղաք Երևան, Վահագնի Թաղամաս, Արայի լեռ 5/5 և գործունեություն է ծավալում նույն այդ հասցեում` քաղաք Երևան, Վահագնի Թաղամաս, Արայի լեռ 5/5: Այս «Արվեստի այբուբեն»  հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրանտ Թոխատյանի  կողմից ներկայացրած  հաշվետվության մեջ նշված է, որ հիմնադրամը չի գործել, գույք չի օգտագործել, ծրագրեր չի իրականացրել և ֆինանսական հոսքեր չի ունեցել (տես` https://www.azdarar.am/announcments/org/131/00256864/):

Ակնհայտ է, որ այս հիմնադրամը չունի գործունեության փորձ և ֆինանսական միջոցներ, հետևաբար Երևան համայնքի սեփականություն հանդիսացող բազմամիլիոնանոց գույքը, չպետք է ընդհամենը  դիմումի և կասկածելի առաջարկի հիման վրա, առանց մրցույթի և երաշխիքների տրամադրվի այդ հիմնադրամին»:

Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ «Արվեստի այբուբեն»  հիմնադրամի երկու հիմնադիրները` Հրանտ Թոխատյանը և Արամ Թոխատյանը փոխկապակցված անձինք են`հարազատներ, իսկ Արմեն Համբարձումյանը, ով 2015 թվականի մարտի 5-ից առ այսօր հանդիսանում է  Կանազի մշակույթի պալատ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Հրանտ Թոխատյանի հետ ներգրավված է շոու-բիզնեսի տարբեր շահույթ հետապնդող նախագծերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031