Լրահոս
Օրվա լրահոսը

Ռինդում սպանված զինծառայողի հոգեհանգիստն է

Հոկտեմբեր 21,2017 16:43

Այսօր Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում Արցախի զորամասերից մեկում երեկ սպանված Արամ Խաչատրյանի հոգեհանգիստն է: Այս մասին Aravot.am-ին ասաց գյուղապետ Հուսիկ Սահակյանը:

Ըստ նրա, Արամի սպանության տարբեր վարկածներ են պտտվում, առաջին՝ սպանությանը նախորդել է վիճաբանություն, երկրորդ՝ պատահական է կրակոցը հնչել:
Գյուղապետի բնորոշմամբ, Արամ Խաչատրյանը շատ խելոք տղա էր.

«Առայժմ որեւէ կոնկրետ բան հայտնի չէ, քննիչները զբաղվում են, մեզ համար էլ է անչափ հետաքրքիր պատճառը, հուսով եմ, որ անաչառ քննություն կտարվի: Երեկվանից Արամի հարազատների կողքին եմ, մի քիչ առաջ են բերել Երեւանից, ամբողջ գյուղը սգում է, հրաշալի, աշխատող երեխա էր: Հրազենային վնասվածքը կրծքավանդակի հատվածում է»,- ասաց գյուղապետը:

Նա նաեւ ասաց, որ Արամ Խաչատրյանը որեւէ կոնֆլիկտ չի ունեցել իր սպանության գործով այսօր ձերբակալված համածառայակցի՝ կրտսեր սերժանտի հետ: Արամ Խաչատրյանը ընտանիքի փոքր զավակն էր, ունի մեկ եղբայր, սոցիալապես ծանր վիճակում ապրող ընտանիքից էր, 9 ամսից էլ զորացրվելու էր:

Ըստ գյուղապետի՝ Արամ Խաչատրյանը ծառայությունից երբեւէ չի դժգոհել, միշտ բարձր տրամադրությամբ է հարազատների հետ խոսել:

Երեկ նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը և 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը: Այսօր արդեն քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Արամ Խաչատրյանը հրազենային վնասվածքը ստացել է 20.10.2017թ.՝ ժամը 12:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, աջ ուսագոտու շրջանում։ Զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին զինծառայողն ստացած հրազենային վնասվածքից մահացել է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031