Լրահոս
Օրվա լրահոսը

«Game over»՝ ըստ Տիգրան Պասկեւիչյանի

Հոկտեմբեր 20,2017 16:19

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ հանդիպում գրող, հասարակական գործիչ, կինոռեժիսոր Տիգրան Պասկևիչյանի հետ և նրա «Վերջին երազանքը կամ Game over» ֆիլմի դիտումը:

Տիգրան Պասկևիչյանը մինչ ֆիլմի դիտումը ներկայացրեց ստեղծման պատմությունը․ «Այն 1946-1949 թվականների հայրենադարձության պատմությունն է։ «Դարձ ի շրջանս յուր» նախագծի շրջանակներում ներկայացրել ենք երեք ֆիլմ: Առաջինը բուն գաղթի մասին է, երկրորդ մասը ներկայացնում է հայրենադարձածների կյանքը ստալինյան ժամանակաշրջանում և մեծ աքսորի տարիներին: Եվ վերջին երրորդ մասը պատմում է խրուշչովյան և հետագայում բրեժնևյան ժամանակաշրջանում արտագաղթի միտումների մասին»:

Գրողի խոսքերով, նախագծի շրջանակներում անցած տարի կազմակերպել են ցուցահանդեսներ և հրատարակել գիրք՝ հոդվածներից կազմված:

Կինոդիտումից հետո գրողը խոսեց ֆիլմի ստեղծման հետ կապված դժվարություններից. «Հիմնականում դժվարություններն էին՝ կարճ ժամանակը և փոքր ֆինանսավորումը, մարդկանց գտնելը, շփվելը բավականին հեշտ էր, քանի որ մեկը մյուսի մասին հուշում էր և ձնագնդիի նման միմյանց լրացնում»։

Իսկ վերնագրի ընտրության հետ կապված Տիգրան Պասկևիչյանը մեկնաբանեց, որ մարդկանց վերջին երազանքն էր գալ Հայաստանում ապրել։ Սակայն ճնշումները և հիասթափությունը ստիպեցին, որ երազանքը փոխվի և դառնա Հայաստանից գնալը։ Դրա համար էլ գրողը վերջում բառախաղի էր դիմել՝ «Game over» կամ game овир:

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031