Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ընդունվեց ընդդեմ Ադրբեջանի երկու զեկույց: 114 կողմ և 24 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «Ադրբեջանի նախագահություն. ինչ հետեւանքներ կան» զեկույցը, իսկ 117 կողմ 18 դեմ ձայների հարաբերակցությամբ Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը զեկույցը:
Տեղեկացնենք նաև, որ երեկ վեհաժողովն ընդունեց ԵԽԽՎ խստացված Վարքագծի կանոնակարգ. հաստատվեց Իան Լիդել-Գրենջերի զեկույցը։
ԵԽԽՎ Վարքագծի նոր կանոնակարգը հնարավորություն է ստեղծում անցկացնել արդար հետաքննություն՝ անդամների կողմից էթիկայի խախտումների դեպքում, որի հիմք կարող են լինել նաև արտաքին աղբյուրները, ինչպես նաև կիրառել խիստ պատժամիջոցներ, եթե տեղի է ունեցել կանոնակարգի խախտում։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ